Նոր սկանդալ․ Հայկ Մարությանի կողմից մի շարք պաշտոնների նշանակումը դատարանն անվավեր է ճանաչել․ «Ժողովուրդ»
«Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից մի շարք պաշտոնների նշանակումը դատարանն անվավեր է ճանաչել: 2019 թվականին Երևանի քաղաքապետարանը աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի տեղակալի պաշտոննների թափուր տեղի համար մրցույթներ էր հայտարարվել:
Երևանի քաղաքապետարանի կողմից վերոնշյալ պաշտոնների համար հայտարարված մրցույթներին մասնակցել է նաև Արսեն Ավետիսյանը, սակայն ներկայացված պաշտոնների համար անցկացված մրցույթներից ոչ մեկով հաղթող չի ճանաչվել և դիմել է դատարան։
Եվ, ահա, դատավոր Գրիգոր Առաքելյանը լսել է բոլոր կողմերին և 1 տարի անց՝ 2020 թվականի մարտի 2-ին, կայացրել է որոշում՝ բավարարելով հայցը և անվավեր է ճանաչել այդ պաշտոնների համար անցկացված մրցույթները և Երևանի քաղաքապետի կարգադրությունները:
Ստացվում է` արդեն մեկ տարի պաշտոնավարող անձինք ոչ օբյեկտիվ մրցույթի արդյունքում են նշանակվել։Ստացվում է, որ Երևանի քաղաքապետարանում «բեսպրիդել» է. ում ցանկացել, անցկացրել են և մի բան էլ դատարանի որոշումը բողոքարկել են ՀՀ վերաքննիչ դատարան՝ փորձելով այդպես ժամանակ շահել»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նոր սկանդալ․ Հայկ Մարությանի կողմից մի շարք պաշտոնների նշանակումը դատարանն անվավեր է ճանաչել․ «Ժողովուրդ»
«Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից մի շարք պաշտոնների նշանակումը դատարանն անվավեր է ճանաչել: 2019 թվականին Երևանի քաղաքապետարանը աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի տեղակալի պաշտոննների թափուր տեղի համար մրցույթներ էր հայտարարվել:
Երևանի քաղաքապետարանի կողմից վերոնշյալ պաշտոնների համար հայտարարված մրցույթներին մասնակցել է նաև Արսեն Ավետիսյանը, սակայն ներկայացված պաշտոնների համար անցկացված մրցույթներից ոչ մեկով հաղթող չի ճանաչվել և դիմել է դատարան։
Եվ, ահա, դատավոր Գրիգոր Առաքելյանը լսել է բոլոր կողմերին և 1 տարի անց՝ 2020 թվականի մարտի 2-ին, կայացրել է որոշում՝ բավարարելով հայցը և անվավեր է ճանաչել այդ պաշտոնների համար անցկացված մրցույթները և Երևանի քաղաքապետի կարգադրությունները:
Ստացվում է` արդեն մեկ տարի պաշտոնավարող անձինք ոչ օբյեկտիվ մրցույթի արդյունքում են նշանակվել։ Ստացվում է, որ Երևանի քաղաքապետարանում «բեսպրիդել» է. ում ցանկացել, անցկացրել են և մի բան էլ դատարանի որոշումը բողոքարկել են ՀՀ վերաքննիչ դատարան՝ փորձելով այդպես ժամանակ շահել»,-գրում է թերթը: