Լավրով. ԼՂ խնդրի փուլային լուծման փաստաթղթերն ակտիվ քննարկվում են. մի շարք շրջանների ազատում, հաղորդակցությունների ապաշրջափակում (տեսանյութ)
Անցյալ տարի Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ առաջարկված ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ որոշումներն ակտիվ քննարկվում են: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ «Գորչակով» հիմնադրամում անցկացվող առցանց կլոր սեղանի ժամանակ:
«Կան մադրիդյան սկզբունքներ, կան փաստաթղթեր, որոնք Ռուսաստանի կողմից պատրաստվել են 2010-2011 թվականներին, այսպես կոչված, Կազանյան փաստաթուղթը: Անցյալ տարվա ապրիլին համանախագահների մասնակցությամբ Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը ներկայացվել են նախագծեր, որոնք այժմ ակտիվ քննարկվում են», - ասաց ՌԴ արտգործնախարարը:
Նա նշել է, որ այդ փաստաթղթերը ենթադրում են «փուլային մոտեցմամբ կարգավորման հասնելը՝ առաջին փուլում ենթադրելով առավել հրատապ խնդիրների լուծում՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ մի շարք շրջանների ազատում և տրանսպորտային, տնտեսական և այլ հաղորդակցությունների ապաշրջափակում»:
Ռուսաստանի արտգործնախարարը վստահություն է հայտնել, որ դրանց ստորագրումը կլինի լուրջ քայլ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի իրականացման գործում:
«Համոզված եմ, որ երբ մենք որոշում կայացնենք այդ փաստաթղթերի ստորագրման վերաբերյալ, սա կլինի վճռական քայլ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը կյանքի կոչելու համար, որոնք, կրկնում եմ ևս մեկ անգամ, պահանջում են վերջ դնել պատերազմին և սկսել պայմանավորվել», - ընդգծել է Լավրովը:
«Պայմանավորվել սկսել էինք, այժմ էլ պետք է պայմանավորվենք: Սա հենց այն է, ինչ մենք փնտրում ենք որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ», - ընդգծել էնախարարը:
Բացի այդ, Լավրովը լավ և օգտակար է համարել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների ձևաչափը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:
«Հենց դրանում է մարմնավորվել Անվտանգության խորհրդի այդ պահանջը, որ անհրաժեշտ է պատերազմին վերջ տալ և սկսել պայմանավորվել», - հավելել է նա:
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ նույնիսկ էներգակիրների գների ներկայիս անկման պարագայում պայմանագրերով նախատեսված պարտավորությունները շարունակում են նույնը մնալ, այդ թվում՝ Բելառուսի և Հայաստանի համար:
Հայ լրագրող Հայկ Խալաթյանի հարցին այն մասին, թե ինչու է Ռուսաստանի դաշնակից Հայաստանի համար ռուսական գազի գինը շարունակում բարձր մնալ այն պարագայում, երբ այդ գինը, անգամ հետին ամսաթվով, նվազում է ԵՄ անդամ մի շարք երկրների, օրինակ՝ Բուլղարիայի համար, ՌԴ արտգործնախարարը պատասխանել է, որ դա կապված է պայմանագրային պարտավորությունների հետ:
«Երբ գազի գինը Հայաստանի և Բելառուսի համար 2-3 անգամ ավելի ցածր էր շուկայականից, բոլորը դա իրողություն էին ընդունում և ոչ ոք չէր ասում, որ դա քաղաքականություն է: Ես, իհարկե, կարծում եմ, որ դաշնակիցները պետք է ստանան տնտեսական առավելություններ, դրանում կասկած չկա: Բայց անգամ այս դեպքում, երբ գինը հասել է այնտեղ, որտեղ հիմա է, կան պայմանագրային պարտավորություններ... Իսկ եթե մենք խոսում ենք դաշնակցային հարաբերությունների մասին, ապա դրանք պետք է արտահայտվեն բոլոր ոլորտներում: Տնտեսության մասին խոսելիս մենք հույս ունենք, որ վերջին երկու տարիներին մեր համատեղ ձեռնարկությունների, այդ թվում՝ «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի դեմ հարուցված դատական գործընթացները կկարգավորվեն` առանց դաշնակիցներին ոչ սազական քայլերի: Ես դրա մասին անկեղծ եմ խոսում, քանի որ ռուսական մի քանի ընկերություններ հայտնվել են այսպիսի դժվարին իրավիճակում»,-հայտարարել է Լավրովը:
ՌԴ արտգործնախարարը հավելել է, որ գազի գնի մասին հայ լրագրողի հարցում ինքը տրամաբանություն տեսնում է, սակայն «այդ դեպքում պետք է տրամաբանական լինել մինչև վերջ»:

Աղբյուրը՝ aysor.am
***

Աղբյուրը՝ Tert.am