Կարծիք

21.04.2020 16:19


Փաշինյանն ու Մնացականյանը պետք է պարզաբանումներ տան

Փաշինյանն ու Մնացականյանը պետք է պարզաբանումներ տան

Լավրովը բացահայտել է․ քննարկվում է Ղարաբաղի խնդրի լուծման տխրահռչակ փուլային տարբերակը

—————————————————–

Մինչ Նիկոլ Փաշինյանը զբաղեցնում է լսարանին հեղափոխությունից հիասթափվածների ու չհիասթափվածների թեմայով, մինչ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարը կազմակերպվում է փնթի ու ոչ համակարգված ձևով, մինչ Հայաստանի տնտեսությունն օրական շուրջ 40 միլիոն դոլար է կորցնում, Հայաստանի ու Արցախի գլխին ամպեր են կուտակվում։

Ավելի ճիշտ, ամպերն այդ վաղուց էին կուտակվել, պարզապես դրանց մասին խոսակցությունները խլացվում էին ֆեյսբուքյան լայվերով ու տարատեսակ շոուներով։ Հիմա եկել է վճարելու ժամանակը։

ՌԴ արտգործնախարար Լավրովը հայտարարել է, որ նախորդ տարի Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների մասնակցությամբ ակտիվորեն քննարկվել է Ղարաբաղյան հակամարտության փուլային տարբերակը, ըստ որի պետք է տեղի ունենա տարածքաների հանձնում՝ բաց կոմունիկացիաների դիմաց։

ՀՀ վարչապետն ու արտգործնախարարությունը անհապաղ պետք է հրապարակավ հանդես գան այս թեմայով ու պատասխանեն հետևյալ հարցերին՝

1․Համաձա՞յն են արդյոք հակամարտության կարգավորման փուլային տարբերակին և եթե նման հարց է քննարկվել, ապա ինչո՞ւ է թաքցվել հանրությունից,

2․Ո՞րն է հակամարտության կարգավորման պաշտոնական Երևանի տեսակետը («հակամարտության կարգավորումը պետք է բավարարի երեք կողմերին» ոճի պոպուլիստական ու դեմագոգիկ բանաձևեր չառաջարկել)։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը