Մնացականյանը ներկայացրեց Մամեդյարովի հետ տեսակոնֆերանսում քննարկվելիք գերակա խնդիրը
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ներկայացրեց Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ կայանալիք տեսակոնֆերանսում քննարկվելիք գերակա խնդիրը։«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Մնացականյանն ասաց ապրիլի 21-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում։
«Երեկ եղել է տեսազրույց ԵԱՀՄ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Այսօր, հավանական է, կկայանա տեսակոնֆերանս Հայաստանի, Ադրբեջանի և համանախագահների մասնակցությամբ։ Այսօրվա մեր գերակա խնդիրը վերաբերում է մեկ բանի` երբ տարածաշրջանն ու աշխարհը կենտրոնացած է կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շուրջ, զինադադարի պահպանումը, որևէ ռիսկերի բացառումն առավել քան գերակա խնդիր է։ Մենք աշխատելու ենք այս ուղղությամբ։ Մնացած հարցերը` հետո»,- ասաց Մնացականյանը։
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ապրիլի 20-ին տեսակոնֆերանս է անցկացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:
«Կողմերն ընդգծեցին նոր տիպի կորոնավիրուսի դեմ գլոբալ պայքարի համատեքստում հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման հրամայականը։ Կարծիքներ փոխանակվեցին ստեղծված պայմաններում աշխատանքների շարունակականության ապահովման քայլերի ուղղությամբ: Այս համատեքստում պայմանավորվածություն ձեռք է բերվել ապրիլի 21-ին անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների տեսակոնֆերանսը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Մնացականյանը ներկայացրեց Մամեդյարովի հետ տեսակոնֆերանսում քննարկվելիք գերակա խնդիրը
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ներկայացրեց Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ կայանալիք տեսակոնֆերանսում քննարկվելիք գերակա խնդիրը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Մնացականյանն ասաց ապրիլի 21-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում։