Որոշ իմքայլականներ փորձում են աննկատ լքել խորտակվող նավը․ «Իրավունք»
«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` սոցցանցերում «հիասթափություն» մոդելավորող վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ուղիղ եթերներից հետո «Իմ քայլը» խմբակցության շարքերում լուրջ մտահոգություններ են առաջացել:
Ընդ որում` առաջին հերթին նաև սորոսական թևում, որոնք երեկ սորոսական կազմակերպությունների կողմից կառավարությանը ներկայացված պահանջագրից հետո, արդեն իսկ հասկացել են, որ ժամանակն է կրկին վերադառնալ ընդդիմադիր դաշտ, ինչպես «հին ու բարի» օրերին:
Սակայն ամեն մեկը մի պատճառ է փորձում գտնել` օր առաջ «չարաբաստիկ» մանդատից ազատվելու ու խորտակվող նավն աննկատ լքելու համար:
Ստեղծված իրավիճակն այնքան անտանելի է դարձել, որ իմքայլական պատգամավորներն անգամ խորհրդարանական միջանցքներում են սրտները բացում ու քննադատում են իրենց իսկ վարած քաղաքականությունը և բողոքում թիմում ձայնազուրկ լինելու հանգամանքից»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։