«Քանի որ Զոհրաբ Մնացականյանն այդպես էլ չհերքեց փուլային տարբերակի գոյությունը, ենթադրում եմ, որ դա իրականությանը համապատասխանում է». Անժելա Էլիբեգովա
«Հայկական կողմի համար անընդունելի է որևէ փուլային տարբերակ՝ իր որևէ դրսևորման մեջ: Հայկական կողմը 25 տարի շարունակ պնդել է, որ քննարկում է միայն փաթեթային տարբերակը՝ իր բոլոր երաշխիքներով և հստակ ձևակերպումներով՝ Արցախի անկախության, իր ստատուսի ճանաչման վերաբերյալ՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա»,- 168.am-ի հետ զրույցում նշեց ադրբեջանագետ ԱնժելաԷլիբեգովան՝ անդրադառնալով այսօր Ա. Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի ներկայացուցիչների հետ տեսակոնֆերանսի ձևաչափով կլոր սեղանի ընթացքում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե «ներկայում բանակցային սեղանին փաստաթուղթ է, որը ենթադրում է ԼՂ հակամարտության փուլային կարգավորում»:
Նշենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մեկնաբանել է Ս. Լավրովի այս հայտարարությունը՝ ասելով. «Ես էլ եմ լսել այդ հայտարարությունը կամ մեկնաբանությունը: Կասեմ հետևյալը՝ այս երկու տարիների ընթացքում մեր կառավարությունը, մենք, վարչապետ Փաշինյանը եղել ենք առավել քան թափանցիկ և մեր դիրքորոշումները, մեր մոտեցումներն արտահայտել ենք շատ պարզ ձևով»:
Ավելի որոշակիացնելով՝ Մնացականյանը խոսել էր https://168.am/2020/04/21/1292442.html Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացին առնչվող մի քանի տարրի մասին:
Ս. Լավրովի հայտարարությունների համատեքստում ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան հիշեցրեց հայաստանյան իշխանությունների կողմից հնչեցրած հայտարարությունները, թե բանակցային սեղանին փաստաթուղթ չկա.
«Լավրովի այս անկեղծացումը, թե սեղանին այնուամենայնիվ դրված է փուլային տարբերակի փաստաթուղթ, խոսում է այն մասին, որ, երբ մեզ շուրջ երկու տարի ասում էին, որ չկան բանակցություններ, և չկա փաստաթուղթ, ըստ ամենայնի, իրականությանը չի համապատասխանում, կամ ստում է Լավրովը, և մեզ չեն բացատրում՝ ինչու է Մինսկի խմբի համանախագահ պետության ղեկավարը ստում, եթե ստում է:
Բայց քանի որ Զոհրաբ Մնացականյանն այդպես էլ չհերքեց փուլային տարբերակի գոյությունը, ենթադրում եմ, որ դա իրականությանը համապատասխանում է:
Էս մոդիֆիկացիայի մեջ ամենավտանգավորն այն է, որ բացվեց ֆորմուլան՝ տարածքներ հանձնելը, զորքերի դուրս բերելը փոխանակվում է Հայաստանի դեբլոկադայի և ադրբեջանական պրոյեկտների միացման խոստման հետ»:
Մեր հարցին՝ սա այն ակնկալվող տարբերա՞կն է, ինչի մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշում էր՝ ասելով, թե՝ «հիմնախնդրի կարգավորման սցենարը պետք է ընդունելի լինի բոլոր երեք կողմերի՝ Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար», Ա. Էլիբեգովան պատասխանեց.
«Սա այն լուծումն է, որն առաջարկել է Ադրբեջանը. Ադրբեջանը վերջին երկու տարին շատ ինտենսիվ կերպով դրա մասին խոսում է՝ հանձնեք տարածքները և կստանաք տարբեր տնտեսական և լոգիստիկ առաջարկներ մեր կողմից. սրա մասին բարձրաձայնել են և՛ Ալիևը, և՛ Մամեդյարովը՝ բոլոր մակարդակներով՝ քաղաքական, դիվանագիտական, ԶԼՄ-ներով:
Ինչո՞վ է դրան պատասխանում հայկական կողմը, որովհետև երբ ասում ենք՝ երեք կողմերի համար ընդունելի լուծում՝ ո՞րն է հայկական կողմի տեսլականը. Փաստորեն, այս պահի դրությամբ, մենք սեղանին ունենք դրված ադրբեջանական կողմի առաջարկներ, իսկ ո՞րն է հայկական կողմինը՝ մենք էդպես էլ պաշտոնական աղբյուրներից չլսեցինք»:
Դիտարկմանը՝ արդյո՞ք Զ. Մնացականյանի մեկնաբանություններն ու հակադարձումներն այդ առումով համոզիչ չէին, մեր զրուցակիցն արձագանքեց.
«Ես չտեսա հստակ հերքում սեղանին դրված փուլային տարբերակի վերաբերյալ, չլսեցի հստակ, որ հայկական կողմը մերժել է փուլային տարբերակը, հետևաբար՝ ես հակադրում այստեղ չեմ տեսնում»:
Հնարավո՞ր է առանց հայկական կողմի հետ նախնական քննարկման ու համաձայնության՝ Լավրովը նման բան հայտարարեր. այս հարցին ի պատասխան՝ ադրբեջանագետն ասաց.
«Ես չեմ կարող ասել՝ արդյոք համաձայնեցվա՞ծ է եղել, թե՞ ոչ, բայց ամեն դեպքում հաշվի առնելով, որ Մնացականյան-Մամեդյարով օնլայն քննարկում է նախատեսվում, ինձ մոտ տպավորություն է, որ Լավրովի այդ հայտարարությունն ուղղակի նախաշեմին պրոցեսի իդենտիֆիկացման վկայություններ և պրոցեսին աշխուժություն հաղորդելու փորձ էր, ինչը հաջողվեց, որովհետև մեծ դիսկուրս բացվեց դաշտում, և այդպես էլ պաշտոնապես հստակ պատասխաններ մեր հարցերին չենք ստանում»:
Անժելա Էլիբեգովան, այդուհանդերձ, ակնկալում է այս թեմայի վերաբերյալ լսել վարչապետի մեկնաբանությունը. «Ես սպասում եմ, որ վարչապետը՝ լայվի թե ուղերձի տեսքով, պարզաբանի և բացատրի՝ ինչ է բանակցային սեղանի շուրջ հիմա կատարվում, որովհետև մեզ խոստացել են, որ պրոցեսը լինելու է մաքսիմալ թափանցիկ, այնուամենայնիվ Մինսկի խմբի համանախագահները հայտարարեցին, որ պետք է պահպանվի կոնֆիդենցիալություն վերջին հանդիպումից հետո, և երեք ամիս անց մենք իմանում ենք, որ քննարկվում է փուլային տարբերակ, որը հայկական կողմից դեռ մինչ էս պահը մերժված չէ (համենայնդեպս, այդ մասին մեզ պաշտոնապես չեն հայտարարել»:
«Քանի որ Զոհրաբ Մնացականյանն այդպես էլ չհերքեց փուլային տարբերակի գոյությունը, ենթադրում եմ, որ դա իրականությանը համապատասխանում է». Անժելա Էլիբեգովա
«Հայկական կողմի համար անընդունելի է որևէ փուլային տարբերակ՝ իր որևէ դրսևորման մեջ: Հայկական կողմը 25 տարի շարունակ պնդել է, որ քննարկում է միայն փաթեթային տարբերակը՝ իր բոլոր երաշխիքներով և հստակ ձևակերպումներով՝ Արցախի անկախության, իր ստատուսի ճանաչման վերաբերյալ՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա»,- 168.am-ի հետ զրույցում նշեց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան՝ անդրադառնալով այսօր Ա. Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի ներկայացուցիչների հետ տեսակոնֆերանսի ձևաչափով կլոր սեղանի ընթացքում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե «ներկայում բանակցային սեղանին փաստաթուղթ է, որը ենթադրում է ԼՂ հակամարտության փուլային կարգավորում»: