Իշխանությունը գտել է Հայաստանի «թիվ 1 քավորին» իջևանի քաղաքապետ դարձնելու ուղին․ «Հրապարակ»
«Երկար դեգերումներից հետո իշխանությունը վերջապես գտել է Հայաստանի թիվ 1 քավորին Իջևանի քաղաքապետ դարձնելու ուղին։ Անցած տարի, հիշեցնենք, Իջևանի նախկին քաղաքապետի դեմ քրեական գործ հարուցվեց, նա դիմում գրեց, քաղաքապետի պաշտոնակատար նշանակվեց Փաշինյանի քավոր Հայկ Ղալումյանը։ Շուրջ 1 տարի է՝ իշխանությունը տարբեր պատրվակներով հետաձգում է քաղաքապետի ընտրությունները, քանի որ վստահ չեն, թե Ղալումյանն այնքան վարկանիշ ունի, որ կընտրվի։ Մտածեցին, որ հարցը կլուծեն Իջևանի խոշորացման ծրագրով, որ միավորված համայնքապետերն աշխատեն Ղալումյանի համար։
Ընտրության օր նշանակեցին հունիսի 14-ը։ Սակայն դա էլ հետաձգվեց։ 2 շաբաթ առաջ ԱԺ ընդունած վարչատարածքային բաժանման՝ նույն խոշորացման նախագծում օրենքի կիրառման ժամկետ են նշել՝ «6 ամսվա ընթացքում»։ Հայկ Ղալումյանի եղբայրը՝ պատգամավոր Վահե Ղալումյանն ասաց, թե կորոնավիրուսով պայմանավորված են երկար ժամկետ նշել, քանի որ հայտնի չէ, թե երբ կավարտվի արտակարգ դրությունը, երբ հնարավոր կլինի ընտրություն անել։
Երեկ տեղեկացանք, որ իշխանությունը քննարկում է ԸՕ-ում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկվում է Հայաստանի բոլոր համայնքներում ընտրություններն անել համամասնական ընտրակարգով, ինչպես Գյումրիում և Վանաձորում։ Այս օրենքի ընդունումից հետո քավորին կառաջադրի «Քաղպայմանագիր» կուսակցությունը։ «Իմ քայլի» պատգամավոր Վարազդատ Կարապետյանը երեկ հաստատեց, որ անցնում են այդ ընտրակարգին»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։