Քաղաքական

23.04.2020 12:21


ԱԺ-ն արտահերթ նիստում կքննարկի պետական բյուջեում փոփոխությունների նախագիծը

ԱԺ-ն արտահերթ նիստում կքննարկի պետական բյուջեում փոփոխությունների նախագիծը

Կառավարությունն Ազգային ժողովի նախագահին առաջարկում է ապրիլի 28-ին՝ ժամը 11:00-ին, գումարել ԱԺ արտահերթ նիստ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին որոշումն ընդունվեց գործադիրի նիստում:

Օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը՝ «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ, «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ, «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ։

2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի փոփոխությունների հարցի վերաբերյալ մինչև 15 րոպե տևողությամբ հիմնական զեկուցմամբ հանդես կգա վարչապետը կամ պետական ֆինանսների կառավարման բնագավառում Կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ղեկավարը:

Այս խորագրի վերջին նյութերը