Կարծիք

24.04.2020 10:26


Ցեղասպանության գլխավոր դասը

Ցեղասպանության գլխավոր դասը

Հայերը ցեղասպանության ենթարկվեցին, երբ պետություն չունեին։ Պետությունն այն նվազագույնն էր, որ պետք է լիներ ցեղասպանությունը կանխելու համար։

Ազգային պետության առկայությունն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է ցեղասպանության չենթարկվելու համար։ Եթե համապատասխան որակներ չունենան այդ պետությունն ու դրա ռազմաքաղաքական ղեկավարությունը, ապա կլինեն և՛ տարածքային կորուստներ, և՛ ցեղասպանություն։

1988–ին Սումգայիթում և 1990–ին Բաքվում տեղի ունեցած ջարդերից հետո դա կարող էր կրկնվել Ստեփանակերտում, ապա՝ Երևանում։ Բայց մեր պետությունը դիմադրեց ու հաղթեց։

Պետությունն ազգերի ինքնակազմակերպման լավագույն ու բարձրագույն ձևն է։ Եթե ձևին գումարվում է նաև կառավարման որակն ու արժեքային բովանդակությունը, ապա ոչինչ ու ոչ ոք չի կարող հաղթել այդ ազգին, առավելևս ցեղասպանության ենթարկել նրան։

Ջունգլիների օրենքը գործում է նաև լուսավոր և ինֆորմացիոն համարվող 21–րդ դարում։ Սիրիայում տեղի ունեցողը բոլորիս աչքի առաջ է։

Այնպես որ, ամեն օր պետք է պայքարենք հայկական պետություն և հայ ազգ ունենալու համար։ Ապրելու և զարգանալու իրավունքը պետք է վաստակել։ Այն ոչ մեկը չի նվիրելու։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը