Վարչական դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Քրեակատարողական ծառայության
Վարչական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռաֆիկ Խանդանյանի, վարույթ է ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Քրեակատարողական ծառայության: Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից:
Նախնական դատական նիստ է նշանակվել մայիսի 13-ին՝ ժամը 15:00-ին:
Նշենք, որ Վարչական դատարանը երկու անգամ վերադարձրել է հայցադիմումը՝ շտկումների: Ներկայացված հայցով Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչը պահանջում է դադարեցնել Ռոբերտ Քոչարյանին անազատության մեջ պահելը մինչև կորոնավիրուսով պայմանավորված համավարակի տարածման վտանգի ամբողջական վերացումը առնվազն մինչև ՀՀ բոլոր քաղաքացիների նկատմամբ կիրառված տեղաշարժի սահմանափակման դադարեցումը: Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ դատարանը՝ վարույթ ընդունելով հայցադիմումը, մերժել է հայցի ապահովման կիրառման վերաբերյալ միջնորդությունը, որով Արամ Օրբելյանը պահանջում էր պարտավորեցնել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը դադարեցնել Ռոբերտ Քոչարյանին խոշտանգման կամ առնվազն անմարդկային վերաբերմունքի ենթարկելուց, այն է՝ դադարեցնել Ռոբերտ Քոչարյանին անազատության մեջ պահելը մինչև կորոնավիրուսով պայմանավորված համավարակի տարածման վտանգի ամբողջական վերացումը առնվազն մինչև Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների նկատմամբ կիրառված տեղաշարժի սահմանափակման դադարեցումը, նշվածն ամեն դեպքում ներառում է մինչև ժամկետի ավարտը բացառել պարոն Ռոբերտ Քոչարյանի պահելը որևէ քրեակատարողական հիմնարկում:
Ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայցադիմում է ներկայացրել նաև Երևանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ ՀՀ-ի՝ ի դեմս Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության՝ պահանջել էր կանխել իրավունքները խախտող գործողությունները, մասնավորապես՝ անմարդկային վերաբերմունքը և խոշտանգումներ։ Դատարանը մերժել է վարույթ ընդունել սույն հայցադիմումը` նշելով, որ այն քաղաքացիաիրավական հարաբերություններից դուրս է:

Աղբյուրը` Փաստինֆո