Քաղաքական

24.04.2020 19:59


Այսօր ոգեկոչում ենք Մեծ Եղեռնի՝ 20-րդ դարի ամենազանգվածային վայրագության զոհերի հիշատակը. Թրամփ

Այսօր ոգեկոչում ենք Մեծ Եղեռնի՝ 20-րդ դարի ամենազանգվածային վայրագության զոհերի հիշատակը. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարությամբ է հանդես եկել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առթիվ՝ նշելով, որ միանում է Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի ոգեկոչմանը: Նրա հայտարարությունը ներկայացնում է Սպիտակ տունը:

«Այսօր մենք միանում ենք միջազգային հանրությանը՝ ոգեկոչելով Մեծ Եղեռնի՝ 20-րդ դարի ամենազանգվածային վայրագության ժամանակ զոհվածների հիշատակը: Սկսած 1915 թվականից մեկ ու կես միլիոն հայեր տեղահանվեցին, կոտորվեցին կամ մահվան երթի դատապարտվեցին Օսմանյան կայսրության վերջին տարիներին։ Հիշատակի այս օրը, մենք հարգանքի տուրք ենք մատուցում նրանց, ովքեր կորցրեցին իրենց կյանքը, միաժամանակ վերահաստատում ենք մեր հանձնառությունը ամրապնդելու ավելի մարդասեր ու խաղաղ աշխարհը։

Ամեն տարի, ապրիլի 24-ին, մենք անդրադարձ ենք կատարում ամերիկացի ու հայ ժողովուրդի ուժեղ և ամրացող կապին։ Մենք հպարտ ենք 1915թ․ Հայկական և սիրիական օգնության ամերիկյան կոմիտեի հիմնադիրների հսկայական ջանքերով, որոնք որոշիչ մարդասիրական օժանդակություն տրամադրեցին հայ փախստականներին, և շնորհակալ ենք հազարավոր ամերիկացիներին, որոնք օժանդակեցին և կամավորագրվեցին օգնելու տեղահանված հայերին։

Այսօր ողբերգության լույսի ներքո մենք ականատես ենք լինում նաև հայ ժողովրդի ուժին ու ամրությանը: Երջանիկ ենք, որ շատ հայեր իրենց հարուստ մշակույթը բերեցին դեպի մեր ափեր և այդքան մեծ ներդրում ունեցան մեր երկրի կյանքում՝ լինելով զինվորներ, նշանավոր արտիստներ, անվանի ճարտարապետներ և հաջողակ գործարարներ:

Մենք ողջունում ենք հայերի և թուրքերի ջանքերը `ճանաչելու և հաշվի նստելու իրենց ցավալի պատմության հետ: Այսօր մենք հավատում ենք՝ դա մեր պարտականությունն է՝ հիշելու նրանց, ովքեր տառապել են ու զոհվել, և վերահաստատում ենք մեր նվիրվածությունը՝ աշխարհում կրոնական և էթնիկ փոքրամասնությունների պաշտպանության գործին»:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը