Նիկոլենք ինչ անում են, վերջում էժանագին ու նողկալի սերիալ է ստացվում։ Հնդկական կինո։ Ցավալի է, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն էլ սրանք հաջողացրեցին կապիկության վերածել։ Ու քանի որ էությամբ քաղաքական տրանսգենդերներ են, ամեն ինչ անում են, որ արժեզրկեն ավանդական հասարակության մեջ կարևոր տեղ ունեցող պապիկների ու տատիկների ինստիտուտը։
Ծիծեռնակաբերդ այցի թույլտվություն չստացած, իսկ հետո ոստիկանական մեքենայով գիշերվա կեսին այնտեղ ուղեկցված պապիկի պատմությունը երեկ ու այսօր համացանցային հիթ է դարձել՝ երկրորդ պլան մղելով Ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ թավշյա իշխանությունների զրոյական աշխատանքի գնահատականը։
Ֆեյսբուքյան տիրույթում կարծիքները կիսվել են։ Մի մասը գտնում է, որ զոհերի հիշատակին ծաղիկներ դնելու եկած պապիկի պատմությունը նախապես էր բեմադրվել նիկոլամետ «Ազատություն» TV-ով, որպեսզի հետո բեմադրվի՝ «Բարի Նիկոլը կատարեց «մի զույգ կոշիկ ուզող» մուժիկի ցանկությունը» սերիալը։ Մյուս մասի կարծիքով՝ պապիկը «ֆեյք» չէ, պարզապես Նիկոլը գիշերվա երկուսին կազմակերպել էր նրա այցը Ծիծեռնակաբերդ՝ վախենալով ֆեյսբուքյան արձագանքներից։
Թե որն է այս տեսակետներից ճիշտը, երկրորդական նշանակություն ունի։ Մի տեսակետով Նիկոլը գավառական դերասան է և էժանագին սցենարիստ, իսկ մյուս տեսակետով՝ ֆեյսբուքյան լայքերից վախեցող Քաջ Նազար։ Երկու դեպքում էլ վատ է, քանզի Նիկոլը ՀՀ ղեկավար է աշխատում։
Ի դեպ, Նիկոլն իր հեղափոխական կարիերայի ընթացքում մշտապես պապիների ու տատիների սերիալային պատմության մեջ է հայտնվում։ Ավելի ճիշտ՝ ի՛նքն է այդ պատմությունները գեներացնում՝ հանուն ամբոխից ծափահարություններ քամելու և իշխանությունը զավթելու։
Հեղափոխության օրերին սրանք բազմաթիվ ֆեյք պատմություններ ու պերսոնաժներ հորինեցին։
Նախ շրջանառության մեջ դրվեց ֆեյք ոստիկան Աշոտի ֆեյք տատիկի պատմությունը։ Նիկոլը հրապարակում հավաքվածների մոտ որպես իրական Աշոտ ու տատիկ էր ներկայացնում հնարովի այդ կերպարին։ Այդ օրերին էր, որ հրապարակում մեկ այլ տատիկ հայտնվեց։ Հեղափոխության տատիկը։ Սա երևի այն եզակի դեպքերից էր, երբ տատիկն ինքնաբուխ էր հայտնվել։ Ըստ ամենայնի՝ ի հակակշիռ ՀՀԿ-ի տատիկի։
Ամբոխը շատ լավ կերավ «Աշոտի տատիկի» կուտը, և հեղափոխականները որոշեցին է՛լ ավելի մեծ ու լկտի սուտ հրամցնել։ Հրապարակ բերեցին ապրիլյան պատերազմի զոհ դարձած Աբաջյանի կեղծ պապիկին, որպեսզի հնդկական սերիալի սիրահարներից արդեն ոչ թե արտասուք, այլ հեկեկոց քամեն։ Սրանց համար ոչ մի սրբություն, փաստորեն, չկա, ու կարող են զոհի անունն օգտագործել՝ հանուն աթոռի։
Հիմա էլ ահա «ցեղասպանության պապիկ» ի հայտ եկավ։ Ֆեյք իշխանությունը ֆեյք պատմություններ է ծնում, իսկ կեղծ հեղափոխությունը՝ չկայացած բանաստեղծներ և մանր բանսարկուներ։ Տատիկներին ու պապիկներին հանգիստ թողեք, ա՛յ անխիղճներ։
Նիկոլի կեղծ պապիներն ու տատիները (տեսանյութ)

Արեգնազ Մանուկյան