2015–ի փետրվարին Գագիկ Ծառուկյանը, հանգամանքների ու մասնագիտական աջակցության բերումով, ավելի շատ կողմնակիցներ ուներ, քան Նիկոլ Փաշինյանը 2018–ի ապրիլին։ Բայց հանգամանքների ու ոչ մասնագիտական «աջակցության» արդյունքում ԲՀԿ առաջնորդը լքեց քաղաքականությունը։
2018–ին Ծառուկյանը հեղափոխության ջրային ու «տեխնիկական» հովանավորներից էր։ Նաև՝ խորհրդարանում Փաշինյանի վարչապետության համար կողմ ձայներ ապահովողներից (չլիներ ԲՀԿ–ի կողմնորոշումը դեպի փողոց, Փաշինյանը փողոցում էլ կմնար՝ «Չալո» շան հետ)։
Եկավ մի պահ, երբ Ծառուկյանը տեսավ, որ հեղափոխականները ջուր խմող և ուրացողներ են։ Հետո մի պահ՝ 2018–ի հոկտեմբերի 2–ին, նա դարձավ հակահեղափոխական, բայց շատ արագ չդավանաճեց իր հոգեվիճակին՝ հուշագիր ստորագրելով Նիկոլ Փաշինյանի հետ։
Քաղաքականությունից, «թավշյա» հեղափոխության էությունից, Նիկոլ Փաշինյանի տեսակից հասկացողների համար ակնհայտ էր, որ հուշագիրն այդ ուղղվելու էր Ծառուկյանի դեմ։ Հեղափոխության օրերին հրապարակ «բլոկերով» ջուր և կամազներով մարդաքանակ ուղարկելը, բնականաբար, չէր փրկելու։ Այդպես էլ եղավ։
Հիմա հեղափոխության «ջրերը» գնացել են։ Կալանավորվել է «Մուլտի գրուպի» տնօրեն Սեդրակ Առուստամյանը՝ Գագիկ Ծառուկյանի աջ ձեռքը բիզնեսի դաշտում։ Նրա իրական գանձապահը։ Փողերի «բլոկնոտը»։
Առուստամյանը կալանավորվել է Փաշինյանի հրահանգով ու վնգստացող դատական համակարգի որոշումով։
Ծառուկյանը կռիվ կտա՞, թե՞ իր խասիաթի համաձայն նոր հուշագիր կստորագրի Փաշինյանի հետ։
Դեռ որքա՞ն հուշագրեր են լինելու ԲՀԿ առաջնորդի կյանքում։
Հեղափոխության «ջրերը» գնացին

Հայկ Ուսունց