Քաղաքական

27.04.2020 15:59


ԼՂ կարգավորման գործընթացում ՀՀ-ը չի վարում բանակցություններ, որոնք հիմնված կլինեն փուլային կարգավորման վրա. Աննա Նաղդալյանի արձագանքը ՌԴ ԱԳՆ-ին

ԼՂ կարգավորման գործընթացում ՀՀ-ը չի վարում բանակցություններ, որոնք հիմնված կլինեն փուլային կարգավորման վրա. Աննա Նաղդալյանի արձագանքը ՌԴ ԱԳՆ-ին

ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացում հայկական կողմի դիրքորոշումը և առաջնահերությունները բազմիցս ներկայացվել են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի Ռուսաստանի ԱԳՆ-ի՝ ադրբեջանական լրատվամիջոցին տված մեկնաբանությունը:

«ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացում հայկական կողմի դիրքորոշումը և առաջնահերությունները բազմիցս ներկայացվել են, վերջին անգամ՝ ԱԳ նախարարի մամուլի ասուլիսի ժամանակ, ինչպես նաև՝ իմ՝ «Կոմերսանտ»-ին տված մեկնաբանությունում»,-ասաց նա:

Նշենք, որ ՌԴ արտգործնախարարությունը ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալության հարցմանն ի պատասխան, որպես արձագանք ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կողմից Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների ընթացքի մասին արված հայտարարությանը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պատասխանին, հայտարարել էր, որ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում նախատեսված է Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձ, ինչպես նաև՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշում՝ ժողովրդի կամարտահայտման միջոցով։

Հիշեցնենք նաև, որ «Կոմերսանտ»-ին տված մեկնաբանությունում Աննա Նաղդալյանը հայտարարել էր. «Հայկական կողմերի համար ընդունելի չէ կարգավորման որևէ տարբերակ, որը չի նախատեսում Արցախի ինքնորոշման իրավունքի առանց որևէ սահմանափակման իրականացումը և կարող է վտանգել Արցախի ժողովրդի անվտանգությունը։ Հայաստանի համար ընդունելի չեն դեռևս մինչև 2018թ. ներկայացված և ղարաբաղյան խաղաղ կարգավորման փուլային տարբերակ ենթադրող առաջարկները: Ավելին, 2018թ.-ից ի վեր Հայաստանը չի վարում բանակցություններ, որոնք հիմնված կլինեն փուլային կարգավորման վրա»:

Այս խորագրի վերջին նյութերը