Վարչապետի աշխատակազմում առաջին եռամսյակի պարգևավճարները կազմել են 46.000 դոլար
AntiFake.am-ը գրում է. Վարչապետի աշխատակազմի՝ 2020թ. պետական բյուջեով սահմանված առաջին եռամսյակի պարգևատրման ֆոնդը կազմել է 106.879.300 ՀՀ դրամ։ Հարցում է ուղարկվել ՀՀ Վարչապետի աշխատակազմ՝ խնդրելով տրամադրել կառույցում 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում հատկացված պարգևատրումների ընդհանուր չափը։
«Ի պատասխան հարցման վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանը հայտնել է, որ վարչապետի աշխատակազմի՝ 2020թ. պետական բյուջեով սահմանված առաջին եռամսյակի պարգևատրման ֆոնդը կազմել է 106.879.300 ՀՀ դրամ։ Առաջին եռամսյակի ընթացքում վճարված պարգևավճարի ընդհանուր գումարը կազմել է 22.292.800 ՀՀ դրամ, որը համարժեք է շուրջ 46.000 ԱՄՆ դոլարին»,-գրել է կայքը։