Քաղաքական

28.04.2020 12:00


Փաշինյանի հերթական սուտը մոլորեցրել է քաղաքացիներին (տեսանյութ)

Փաշինյանի հերթական սուտը մոլորեցրել է քաղաքացիներին (տեսանյութ)

Ապրիլի 6-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի ուղիղ եթերի ընթացքում պատասխանում էր քաղաքացիների հարցերին։ Ուղիղ եթերի ընթացքում վարչապետ Փաշինյանը պատասխանեց կոմունալների վճարման խնդրին, նա մեջբերեց ՀԾԿՀ հայտարարարությունը․«Հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածմամբ պայմանավորված ՀՀ հայտարարված արտակարգ դրությունը, առկա պայմաններում բնակչության պաշտպանությանը, առողջության պահպանմանը և բարելավմանն ուղղված միջոցառումները, այդ թվում՝ բնակչության ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ ՀՀ Պարետի համապատասխան կարգավորումները, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, համագործակցելով Պարետի հետ, ստեղծված իրավիճակը մինչև հայտարարված արտակարգ դրության ավարտը ճանաչել է բնակչության կողմից իրեն մատակարարված էլեկտրական էներգիայի, բնական գազի և խմելու ջրի դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժոր»,-ասաց վարչապետը վստահեցնելով, որ ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության պայմաններում էլեկտրաէներգիայի, գազի և խմելու ջրի դիմաց վճարման պարտավորությունը չկատարելու դեպքում՝ նշված ծառայությունները չեն դադարեցվի։

Երեկ արդեն հայտնի դարձավ, որ հանրապետության տարածքում հարյուրավոր քաղաքացիների գազը և էլէներգիան անջատվել են, քանի որ նրանք մինչ ապրիլի 27-ը վճարումներ չեն իրականացրել։ Հիշեցնենք, որ արտակարգ դրությունը երկարաձգված է մինչև մայիսի 14-ը։

Այս ամենից ելնելով, կարող ենք փաստել, որ վարչապետ Փաշինյանը սուտ տեղեկություններ տարածելով մոլորեցրել է քաղաքացիներին և շատերին խնդրի առաջ կանգնեցրել։

Աղբյուրը՝ politik.am

Այս խորագրի վերջին նյութերը