Քաղաքական

29.04.2020 18:12


Ինչպե՞ս ԽԾԲ-ն մերժող իշխանությունը պաշտոնների նշանակեց մերձավորներին. «Հիշողության թարմացում» (տեսանյութ)

Ինչպե՞ս ԽԾԲ-ն մերժող իշխանությունը պաշտոնների նշանակեց մերձավորներին. «Հիշողության թարմացում» (տեսանյութ)

Վերջին շրջանում կրկին սկսեց քննարկումների մեծ ալիք բարձրանալ այն մասին, որ նոր կառավարության օրոք էլ պետական համակարգում շարունակում են աշխատանքի ընդունել խնամի, բարեկամ, ծանոթի միջոցով: Պատճառն այն էր, որ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը երկու տարբեր հաստիքներում նշանակել է իր ընկերոջն ու քավորին:

Հանրային այս քննադատություններին հետևեց նախարարության պատասխանը, որ շահերի բախման իրավիճակ չկա և հաղթող ճանաչված անձանց գործունեությունը որևէ օրենսդրական կարգավորմամբ արգելված չէ:

Այսօր առաջարկում ենք անդրադառնալ այսպես ասած՝ ԽԾԲ երևույթի նկատմամբ իշխանության վերաբերմունքին, մասնավորապես՝ թե ինչ էին ասում սկզբում, և թե ինչ տեղի ունեցավ հետո:

Հաղորդումը կարող եք դիտել նաև «5-րդ ալիք» հեռուստատեսության եթերում։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը