Քաղաքական

29.04.2020 22:16


Արթուր Դանիելյանը դուրս է եկել Էրեբունի ԲԿ-ից, նա հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ընդդեմ Ալեն Սիմոնյանի (տեսանյութ)

Արթուր Դանիելյանը դուրս է եկել Էրեբունի ԲԿ-ից, նա հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ընդդեմ Ալեն Սիմոնյանի (տեսանյութ)

Քիչ առաջ «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը դուրս եկավ Էրեբունի ԲԿ-ից: Նրա պաշտպան Տիգրան Աթանեսյանը լրագրողներին հայտնեց, որ Արթուր Դանիելյանի կողմից ներկայացվել է հաղորդում հանցագորոծության մասին՝ ընդդեմ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի, որի կողմից ենթարկվել է հարձակման և ստացել մարմանական վասվածքներ:

«Հույս ունենք, որ տեղի կունենա օբյեկտիվ քննություն, գլխավոր դատախազը կպահանջի զրկել Ալեն Սիմոնյանին պատգամավորական անձեռնմխելիությունից և նա կենթարկվի քրեական պատասխանատվության»,-ասաց Աթանեսյանը:

Նա հավելեց որ այս պահին Դանիելյանը գնում է տուն, հետո կներկայանան և բացատրություն կտան:

Հիշեցնենք, որ այսօր փողոցում ծեծկռտուք է տեղի ուենցել ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելանի միջև, ինչի արդյունքում Դանիելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Էրեբունի ԲԿ:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը