Հարցազրույց

30.04.2020 11:29


Փաշինյանը պահանջել է ցանկացած մի պատրվակով իմ նկատմամբ քրեական գործ հարուցել․ Արթուր Վանեցյան (տեսանյութ)

Փաշինյանը պահանջել է ցանկացած մի պատրվակով իմ նկատմամբ քրեական գործ հարուցել․ Արթուր Վանեցյան (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրավապահներից պահանջել է քրեական գործ հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի նկատմամբ։ Այս մասին հայտարարել է ինքը՝ Ա.Վանեցյանը՝ «Արմնյուզ»-ին տված հարցազրույցում։

«Ես վարչապետի սիրած բառերով կասեմ։ Օդում կախված լուրերի համաձայն, Փաշինյանը երեկ ունեցել է շատ վատ հանդիպում իրաապահ համակարգի ներկայացուցիչների հետ, որի ժամանակ պահանջել է՝ ցանկացած մի պատրվակով իմ նկատմամբ քրեական գործ հարուցեն և ինձ ենթարկեն քրեական պատասխանատվության»,-հայտարարել գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը ։

Ըստ նրա՝ հենց դրանով է նա բացատրվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակի՝ կեսգիշերին մոտ արած հայտարարությունը, որտեղ նաև իր անունն էր հիշատակվում։

Ա.Վանեցյանի տեղեկատվությամբ՝ իրավապահ համակարգի ներկայացուցիչները հրաժարվել են Փաշինյանի պահանջը կատարել։

«Նրանք հրաժարվել են ոչ թե իմ նկատմամբ կատարել այս կամ այն գործողությունները, այլ ասել են, որ կատարված օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում որևէ հակաօրինական արարք Արթուր Վանեցյանի գործունեության մեջ չի հայտնաբերվել։ Արդյունքում, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, եթե դուք չեք կարողանում այդ հարցը լուծել, կլուծեմ ես։ Եվ գիշերը՝ ժամը 12-ին դուրս է գալիս մամուլի խոսնակի հայտարարությունը, որտեղ վերջին նախադասությամբ շատ հստակ ու ուղիղ հանձնարարական է տրվում իրավապահ մարմիններին ձեռնարկել միջոցառումներ այդ հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ»,-մանրամասնեց նա։

Արթուր Վանեցյանի խոսքով, ստեղծված իրավիճակում երկու տարբերակ կա։

«Տարբերակ մեկ. վարչապետը, օգտագործելով իր պաշտոնական դիրքը, ստիպում է, որպեսզի իրավապահ մարմիններն իրականացնեն անօրինական գործողություններ կոնկրետ իմ նկատմամբ, ես իմ մասով եմ խոսում։

Եվ երկրորդը, եթե վարչապետը համոզված է, որ ես կատարել եմ այդ հանցագործությունը, ես հորդորում եմ նրան, գնալ դատախազություն կամ իրավապահ այլ որևէ մարմին և ներկայացնել հանցագործության մասին հաղորդում իմ վերաբերյալ։ Այդ դեպքում պարտադիր պետք է հարուցվի քրեական գործ։ Եվ եթե քննության արդյունքում կհաստատվի, որ մեղավոր եմ ես, ապա կկրեմ իմ պատիժը։ Բայց եթե կհաստատվի, որ ես մեղավոր չեմ, ապա Նիկոլ Փաշինյանը կենթարկվի քրեական պատասխանտվության սուտ մատնության համար»,-նշեց նա՝ ավելացնելով, եթե վստահ են իրենց հայտարարությունների մեջ, թող դիմեն իրավապահ մարմիններին։

ԱԱԾ նախկին տնօրենն ընդգծեց, այս ամենի նպատակն է շեղել հասարակության ուշադրությունը շատ կարևոր հարցերից։

«Ի վերջո, Ղարաբաղի հարցով ի՞նչ փաստաթղթի շրջանակում եք բանակցում, պարոն Նիկոլ Փաշինյան, պատասխանեք այդ հարցին»։

Աղբյուրը` Փաստինֆո

Այս խորագրի վերջին նյութերը