Եվրոպական բիզնես ասոցացիան հայտնել է իր անհանգստությունը «Գալաքսի» ընկերությունների խմբի և նրա հիմնադիր՝ Գուրգեն Խաչատրյանի նկատմամբ իրականացվող հետապնդման մասով
Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցացիան, որը պաշտոնապես հիմնադրվել է Եվրոպական միության հայաստանյան պատվիրակության աջակցությամբ և որի գործունեությանը մասնակցում են երկրի առաջադեմ տնտեսվարողները, այսօր հայտարարություն է տարածել։ Հայտարարությունը վերաբերել է «Գալաքսի» ընկերությունների խմբի և խմբի հիմնադիր, Ucom ընկերության կառավարման խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանի շուրջ ծավալվող իրադարձություններին։ Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«Ուշադրությամբ հետևում ենք մեր կազմակերպությանն անդամակցող «Գալաքսի» ընկերությունների խմբի շուրջ ծավալվող իրադարձություններին և հայտնում ենք մեր անհանգստությունը այդ մասով։
«Գալաքսի» ընկերությունների խումբը՝ ի դեմս իր կողմից կառավարվող 15 ընկերությունների, կարևոր գործոն է Հայաստանի տնտեսության համար՝ աշխատատեղերի քանակով, վճարված հարկերով և ստեղծվող տարեկան ՀՆԱ-ի վրա ազդեցությամբ։ «Գալաքսի» ընկերությունների խումբը հայկական կապիտալով միակ տելեկոմ՝ «Յուքոմ» ընկերության կառավարիչն է, ինչը ռազմավարական նշանակություն ունի։ «Գալաքսի» ընկերությունների խումբը նաև հանդիսանում է ԵՄ անդամ երկրների մի շարք խոշոր կորպորացիաների պաշտոնական գործընկերն ու ներկայացուցիչը Հայաստանում՝ համատեղ ներդրումային նախագծերի և գործունեության միջոցով։
Կարևոր ենք համարում, որ այս գործոններով պայմանավորված ընկերությունների խմբի և առանցքային դերակատարների ուղղությամբ ցանկացած գործողություն շրջահայաց ու բազմակողմանի դիտարկմամբ, ինչպես նաև ացառապես իրավական հենքով կառուցվի, քանի որ դրա շղթայական ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա մեծ է և անզգույշությամբ կարող է վնաս կարող հասցվել ՀՀ աշխատաշուկային, տնտեսությանն ու երկրի հեղինակությանը՝ միջազգային ներդրումների ներգրավման տեսանկյունից»։
Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին Գուրգեն Խաչատրյանը հաղորդել էր, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյանների մակարդակով ուղիղ և անուղղակի պահանջ է դրվել իր առջև օտարելու Ucom-ը։ Նա նաև տեղեկացրել էր, որ չհամաձայնվելու դեպքում կարճ ժամկետում իրեն մեղադրելու են առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ և ճնշումներ կիրառելու բիզնեսի հանդեպ։ Ապրիլի 30-ին արդեն խուզարկություններ կատարեցին Խաչատրյանների տանը և գրասենյակում, ինչպես նաև կալանավորման միջնորդություն ներկայացվեց դատարան։