Քաղաքական

01.05.2020 15:05


Ամեն ինչ արվում է ՝ քողարկելու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը. Նարեկ Մանթաշյան (տեսանյութ)

Ամեն ինչ արվում է ՝ քողարկելու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը. Նարեկ Մանթաշյան (տեսանյութ)

Ամեն ինչ արվում է ՝ քողարկելու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որովհետև հայ ազգին իշխանության դեմ կոնսոլիդացնող հիմնական խնդիրը Ղարաբաղի հարցն է, լրագրողների հետ զրույցում ասաց «Այլընտրանք» ՀԿ նախագահ Նարեկ Մանթաշյանը:

«Երբ Լավրովի նման լուրջ դիվանագետը հայտարարում է, որ բանակցային սեղանին կա փուլային տարբերակ, Հայաստանից նրան պատասխանում են Ռուբեն Ռուբինյանի մակարդակով և իրենց պողոսներին ուղղված կոչերով, թե դա սուտ է», - ասաց նա:

Ասուլիսին ներկա բժշկուհի Մարինա Խաչատրյանը համաձայնեց՝ նշելով, որ փորձ է արվում հետ վերադարձնելու ազատագրված հողերը:

«Մենք կանգնած ենք պատերազմի, էներգետիկ ճգնաժամի և սովի առաջ», - ասաց նա:

Կոչ եմ անում ՀՀ վարչապետին և պարետատանը, որպեսզի կորոնավիրուսն իրենց տնտեսական անհաջողությունների մեղավոր չկարգեն: Այս ամենի միակ մեղավորն օրվա իշխանությունն է՝ կորոնավիրուսի հանդեպ իր անլուրջ վերաբերմունքով, ասաց «Այլընտրանք» ՀԿ նախագահ Նարեկ Մանթաշյանը:

Անդրադառնալով կոմունալ վճարների փոխհատուցման ծրագրին և դրան հետևած զանգվածային անջատումներին՝ բանախոսը նկատեց՝ գազը կամ լույսն անջատելը մարդկանց հարստահարելու միջոց էր:

«Կառավարութունը չի կարողանում կոնկրետ տեղորոշել՝ ում օգնել և մեկը մեկից անհաջող ծրագրեր իրականացնելուց հետո Փաշինյան ամուսիններն առաջարկում են՝ ով ավելցուկ գումար ունի, տանի մուծի: Փաշինյանն ամեն գնով փորձում է երկիրը հասցնել 90-ական թվականների սկզբին:

Բայց պետք է հիշենք, թե ինչպես ավարտվեց տերպետրոսյանական ժամանակաշրջանը: Նիկոլ Փաշինյանը, մտավոր կարողություններով, խարիզմայով բավականին զիջելով Լևոն Տեր-Պետրոսյանին, չի կարողանա այդքան երկար ձգել և ավելի շուտ հրաժարական կտա», - նշեց Նարեկ Մանթաշյանը:

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը