Քաղաքական

01.05.2020 16:10


Իշխանության էմոցիոնալ որոշումներն ու անհասկանալի առաջարկները․ «Հիշողության թարմացում» (տեսանյութ)

Իշխանության էմոցիոնալ որոշումներն ու անհասկանալի առաջարկները․ «Հիշողության թարմացում» (տեսանյութ)

Կորոնավիրուսը կարծես թե մեր երկրում ևս դեռ չի նահանջում, ինչով էլ պայմանավորված՝ արդեն տևական ժամանակ է՝ Հայաստանում արտակարգ դրություն է: Նախորդ հաղորդումների ժամանակ արդեն անդրադարձել ենք կառավարության ներկայացրած սոցիալական ծրագրերին, որոնք շատ դեպքերում, ինչպես կառավարությունն է ընդունում, շատերի համար դժվարամատչելի են:

Այդ սոցիալական ծրագրերից մեկով որոշակի փոխհատուցում տրվեց էլեկտրաէներգիայի և գազի վճարման դիմաց, որից, սակայն, քիչ թվով սպառողներ օգտվեցին: Եվ արդեն մի քանի օր է՝ Հայաստանում անջատումներ են տեղի ունենում կոմունալները չվճարելու պատճառով:

Հաղորդմանն անդրադարձ է կատարվել իշխանության ներկայացուցիչների առաջարկներին, թե ինչպես հաղթահարեն սոցիալական խնդիրները՝ հիշելով նաև նույն հարցի վերաբերյալ նախկին մոտեցումները:

Կոմունալ վճարների հետ կապված վարչապետ Փաշինյանը և ազգային ժողովում և՛ իր ֆեյսբուքյան ուղիղի եթերում հավաստիացրեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել և մինչև արտակարգ դրության ավարտը չվճարելու դեպքում անջատումներ չեն լինելու:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը