Սերգեյ Լավրովը հայ ժողովրդին արթնանալու կոչ է արել․ Վոլոդյա Հովհաննիսյան (տեսանյութ)
Երկու տարի առաջ ծրագրված հեղափոխությունը ոչնչացրեց Հայաստանում տարիների ընթացքում ձևավորված ոստիկանական կուռ համակարգը։ Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է ազատամարտիկ Վոլոդյա Հովհաննիսյանն՝ անդրադառնալով օրերս Գավառում տեղի ունեցած ողբերգական միջադեպին։
Վոլոդյա Հովհաննիսյանը հիշեցրեց մի քանի դեպքեր, թե ինչպես են ոտնահարվել ոստիկանների իրավունքները․ «Հիշում եք՝ ինչպես տրանսգենդերները ներխուժեցին ոստիկանական բաժանմունք, որից հետո պատասխանատվության ենթարկվեցին ոստիկանները։ Հիշում եք՝ ինչպես հեղափոխական ոհմակը հարձակվեց ու ճեղքելով ոստիկանական շղթան՝ Ռոբերտ Քոչարյանին զրկեցին խոսքի ազատությունից»։
Ըստ Հովհաննիսյանի՝ այս անպատժելիությունն էլ հանգեցրեց Գավառում վենդետայի։
Հարցին՝ պե՞տք է ոստիկանապետը հրաժարական տա, Վոլոդյա Հովհաննիսյանը պատասխանել է․ «Եթե Արման Սարգսյանն ուսադիրի պատիվ ունենա, պետք է անհապաղ հրաժարական տա»։
Հաղորդման մյուս հյուրի՝ լրագրող-վերլուծաբան Լիլիթ Պողոսյանի խոսքով՝ ոստիկանների մոտ տպավորություն է ստեղծվել, որ բռնացողների հետ պետք է շատ զգույշ լինել․ «Երբ վարչապետն ասում է կարող ենք շնաբարո դուրսպրծուկներին ու հոխորտացողներին դուրս հանել տներից ու «սամասուդի» ենթարկել, հետևաբար, մարդիկ կարող են առաջնորդվել վարչապետի կոչերով»:
Հհետախույզ, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանի խոսքով՝ մենք այսօր «նոր Հայաստանի» ականատեսն ենք․ «Մարդիկ այնքան են չարությամբ լցվել, որ Գավառի դեպքերը սրա արդյունքն են, ԱԺ-ի ամբիոնից քաղաքական գործիչներն իրար հայհոյում են, Նիկոլ Փաշինյանն ասում է՝ երկրում երեք միլիոն վարչապետ կա, էդ վարչապետներն էլ իրենց ուզած ձևով հարց են լուծում»։
Գևորգ Գևորգյանի դիտարկմամբ՝ բոլորի համար Գավառի միջադեպը պետք է լինի ազդակ, որպեսզի ժողովուրդը հասկանա՝ ինչի է հանգեցրել ու բերել իշխանությունը երկիրը։
Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը՝ համաձայն որի՝ մեկ տարի է Հայաստանն ու Ադրբեջանը բանակցում են Արցախի հարցի փուլային լուծման շուրջ, Գևորգ Գևորգյանը նշել է․ «Երբ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինքն Արցախի լուծման այնպիսի առաջարկ է անելու, որպեսզի երեք կողմերին ընդունելի լինի, մեր երկրապահը, մեր զինակից ընկերները լռում էին, ինչպես լռում են Լավրովի հայտարարությունից հետո»։
Գևորգ Գևորգյանը պնդում է՝ մենք բազմիցս բարձրաձայնել ենք, որ ագրեսոր չենք և մենք չունենք Արցախի հարցի լուծման փուլային տարբերակ, մերը փաթեթով է։
Գևորգյանի դիտարկմամբ՝ այս իշխանությունը հենց սկզբից որդեգրել է հողերը հանձնելու ճանապարհը․ «Լավրովի հայտարարությունը բացահայտեց, որ ՀՀ իշխանությունն այլևս չի կարող կուլիսների հետևում մի բան քննարկել, իսկ իր ժողովրդին մեկ այլ բան ասել»։
Վոլոդյա Հովհաննիսյանն էլ նշում է, որ Լավրովը հայ ժողովրդին արթնանալու կոչ է արել․ «Լավրովը այնպիսի դիվանագետ է, որ պատահական հայտարարություններ չի անի։ Նա իր հայտարարությամբ ասաց՝ հայ ժողովուրդ, քո թիկունքում դավաճանություն է կատարվում, արթնացի՛ր»։

Աղբյուրը՝ tert.am