Քաղաքական

04.05.2020 13:45


Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է. փաստաբան

Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է. փաստաբան

ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է։ Այս մասին 168.am-ին փոխանցեց Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։

Նրա խոսքով՝ իր պաշտպանյալը գտնվում է վերակենդանացման սարքավորումների տակ, նրան տրվել է արհեստական շնչառություն, հրավիրվել է նաև բժիշկների բրիգադ։

Լևոն Բաղդասարյանի փոխանցմամբ այս պահին միայն կարող է այսքանը ասել, իսկ վաղը հանդես կգա հայտարարությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը