Տնտեսական

04.05.2020 14:18


Համաճարակին հաջորդելու է գործազրկության 1.3 %-ով ավելացում՝ դառնալով 19 %, կունենաք հավելյալ 40 000 գործազուրկներ. փոխնախարար

Համաճարակին հաջորդելու է գործազրկության 1.3 %-ով ավելացում՝ դառնալով 19 %, կունենաք հավելյալ 40 000 գործազուրկներ. փոխնախարար

Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) ոչ ֆորմալ հարցաշարերից ստացված թվերի արդյունքում համաճարակին հաջորդող ժամանակահատվածում սպասվում է գործազրկության՝ 1.3 տոկոսով ավելացում՝ 17.7 տոկոսից դառնալով 19 տոկոս, կունենաք հավելյալ 40 000 գործազուրկներ: Այս մասին ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանը՝ նշելով, թե կորոնովիրուսն անխուսափելիորեն աշխատաշուկայի վրա շատ բացասական հետևանք է ունենալու:

«Գործազրկությունը կլինի հիմնականում սպասարկման, հանրային սննդի ծառայությունների, որոշ չափով՝ շինարարության ոլորտներում: Նաև սեզոնային աշխատողները, որոնք հիմնականում գնում են ՌԴ՝ արտագնա աշխատանքի, հավանաբար նույնպես մի քանի ամսից կհամալրեն գործազուրիների բանակը»,-ասաց փոխնախարարը:

Նա հայտնեց նաև, որ նախարարությունը մշակել է երկու նոր զբաղվածության ծրագիր, ևս երկուսը քննարկման փուլում են: «Հունվարի 1-ից մինչև մարտի 16-ը Զբաղվածության պետական գործակալության միջոցով աշխատանքի է տեղավորվել 305 անձ, խորհրդատվություն է ստացել և գործատուի մոտ ուղղորդվել 2830 անձ»,-հավելեց նա:

Վերջինիս տեղեկացմամբ՝ ապրիլի 1-ի դրությամբ Զբաղվածության պետական գործակալության տվյալների շտեմարանում եղել է 85 900 գործազուրկ և աշխատանք փնտրող:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը