Քաղաքական

04.05.2020 14:50


Մինչև մայիսի վերջ կորոնավիրուսով վարակվածության 10 հազար դեպքը հավանական թիվ է. Արսեն Թորոսյան

Մինչև մայիսի վերջ կորոնավիրուսով վարակվածության 10 հազար դեպքը հավանական թիվ է. Արսեն Թորոսյան

Մինչեւ մայիսի վերջ կորոնավիրուսով վարակվածության 10 հազար դեպքը հավանական թիվ է։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշում է․ «Վերջին օրերին վարակվածության դեպքերի քանակի այդպիսի մեծ ցուցանիշները կախված են օրինակ՝ 34-ը կարանտինից քաղաքացիներ են, 58-ը հաստատված դեպքի հետ շփումներ են, ունենք էլի բժշկական աշխատակիցներ, կան հուղարկավորությանը մասնակցած անձինք եւ մի քանի գործող տնտեսվարող սուբյեկտների աշխատակիցներ։ Կան բազմաթիվ օջախները, որը հուշում է այն մասին, որ բոլորս պետք է պահպանենք կանոնները եւ հույս չունենանք, որ, օրինակ, ԱԺ-ում որեւէ վարակակիր չկա։ Հուղարկավորության դեպքն էլ ցույց տալիս, որ ինքներս ենք խախտում կանոնները եւ կարեւորություն ունեցող նպատակները ստորադասվում են ավելի քիչ կարևորներին։ ԱԺ-ում իր կողմից հայտարարված 500 հազար վարակվածության թիվը պարզապես թիվ չէր. դա մոտ մեկ ամիս առաջ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատումն էր ՀՀ-ի համար. 500 հազար դեպք, տասնյակ հազարավոր հոսպիտալիզիացիաներ եւ հազարավոր մահեր։ Մինչեւ օրս, բարեբախտաբար, դա տեղի չի ունեցել, որովհետեւ ամեն դեպքում կարողացել ենք զսպել բռնկման տարածումը։

Մենք տեսնում ենք, որ թվերը բարձրանում է, բայց ասել՝ 500 հազար կլինի, թե 100 հազար, դժվար է։ Մեր վարքագիծն է պայմանավորելու այդ թիվը։ Մենք ունենալու ենք 10 հազար դեպք մայիսի վերջին, թե 50 հազար դեպք: Եթե ունենանք 10 հազար դեպք, դա վատ է, բայց լավ է 50 հազարից, որը մենք չենք կարող կառավարել»։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը