Քաղաքական

05.05.2020 10:09


Նման անպատասխանատու, ոչ արհեստավարժ մոտեցման հետևանքները կարող են լինել աղետալի

Նման անպատասխանատու, ոչ արհեստավարժ մոտեցման հետևանքները կարող են լինել աղետալի

Նոր կորոնավիրուսային հիվանդության համավարակի դեմ պայքարի հարցում ՀՀ կառավարության ձեռնարկած միջոցներն ակնհայտորեն տապալված են՝ պայմանավորված ապաշնորհ կառավարմամբ:

Հայտարարված արտակարգ դրության իրավական գործիքները կիրառվել են և կիրառվում են թերի, ժամանակավրեպ, առանց համապարփակ բժշկական, տնտեսագիտական և իրավական վերլուծությունների, ինչի մասին են վկայում ինքնամեկուսացման, ազատ տեղաշարժի իրավունքների անիմաստ և չիրականացված սահմանափակումները, սոցիալ- տնտեսական օրեցօր վատթարացող իրավիճակը, բժշկական միջոցառումների անարդյունավետությունը (անկախ բուժաշխատողների ազնիվ ու ազգանվեր աշխատանքից), ինչը փաստում է վարակակիրների թվի աճն, առողջացածների մոտ հիվանդության կրկնությունը, մահվան դեպքերի աճը:

Արտակարգ դրության ավարտից անմիջապես հետո «COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը մանրամասն կներկայացնի փաստեր, որոնք հերթական անգամ կապացուցեն կառավարության անփույթ, անպատասխանատու և անլուրջ գործելաոճն ինչպես մինչև Արտակարգ դրություն հայտարարելն, այնպես էլ դրանից հետո:

Մինչ այդ արձանագրենք, որ կառավարության համառ դժկամությունը կամ պարզապես անկարողությունն իրականացնելու արդյունավետ միջոցառումներ՝ ոլորտների արհեստավարժ մասնագետների օգնությամբ, վկայում է այն մասին, որ մարդկանց պաշտպանությունը համավարակից թողնվել է մարդկանց հույսին, պարզ ասած, կառավարությունը որդեգրել է Օստապ Բենդերի կողմից հնչեցված «Спасение утопающих, это дело рук самих утопающих» սկզբունքը:

Նման անպատասխանատու, ոչ արհեստավարժ մոտեցման հետևանքները կարող են լինել աղետալի, ինչի պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է կառավարությունը:

«COVID-19 Հայաստան» փաստահավաք խումբ

Այս խորագրի վերջին նյութերը