Քաղաքական

05.05.2020 11:35


Ինչո՞ւ են հրաժարվել պատգամավորներին թեստավորելու մտքից․ «Հրապարակ»

Ինչո՞ւ են հրաժարվել պատգամավորներին թեստավորելու մտքից․ «Հրապարակ»

«Ազգային ժողովը շաբաթներ առաջ նախաձեռնել էր, որ բոլոր խմբակցությունների պատգամավորները պետք է կորոնավիրուսի թեստավորում անցնեն «Նաիրի» բժշկական կենտրոնում, օրն էլ էին որոշել՝ ապրիլի 25-ին։

Դրանից հետո գրեցինք, որ թեստավորումը հետաձգվել է, պատգամավորներին հավելյալ տեղեկացրել են, թե ռապիդ թեստերը ճշգրիտ չեն, սպասում են այլ թեստերի, որից հետո նոր թեստավորման օրվա մասին կտեղեկացնեն։

ԱԺ մեր աղբյուրների վստահեցմամբ, պատգամավորները թեստավորման առհասարակ չեն ենթարկվի, վերնախավը փոշմանել է։ Չգիտենք՝ արդյոք այդ որոշման համար պատճառ են դարձել շարքային աշխատակիցների խուլ դժգոհություննե՞րն առ այն, թե ինչու են միայն պատգամավորներին թեստավորում, ինչի մասին մենք գրել էինք, թե՞ այլ պատճառներ կան, մեր աղբյուրները չեն հայտնում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը