Քաղաքական

06.05.2020 12:17


«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ինքնամեկուսացել է, նա կորոնավիրուսի կոնտակտավոր է, դեռ չի թեստավորվել

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ինքնամեկուսացել է, նա կորոնավիրուսի կոնտակտավոր է, դեռ չի թեստավորվել

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը կորոնավիրուսի կոնտակտավոր անձ է, նա ինքնամեկուսացել է տանը: Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց պատգամավորը:

Նա նշեց, որ երեկ երեկոյան ժամը 22:30-ի սահմաններում է պարզ դարձել, որ կոնտակտավոր է: Պատգամավորը նաև տեղեկացրեց, որ դեռ չի թեստավորվել: «Դեռ ինքնամեկուսացած եմ, տանն եմ, այսօր ԱԺ նիստին չեմ մասնակցի, հավանաբար այսօր կթեստավորեն: Որևէ ախտանիշ չունեմ, ինքնազգացողությունս շատ լավ է, որևէ գանգատ չունեմ»,-ասաց պատգամավորը:

Նա ասաց, որ ելնելով իրավիճակից, կտեսնեն՝ անհրաժեշտություն կա՞ թեստավորվելու:

Հարցին՝ հստակ չէ՞ կթեստավորվի, թե ոչ, նա պատասխանեց. «Չեմ կարող ասել այս պահի դրությամբ ոչինչ չեմ կարող ասել: Ինձ դեռ չեն ասել՝ կթեստավորե՞ն, թե ոչ»:

Նրա խոսքով դա պետք է մասնագետները որոշեն: «Որոշում են, ըստ երևույթին, հաշվի առնելով՝ որ օրն է շփում եղել, թեստն այս պահին դրակա՞ն, թե՞ բացասական ցույց կտա: Նման բժշկական ցուցումներ կան, ինչի մասին տեղյակ չեմ: Էլի եմ ասում՝ որևէ գանգատ չունեմ»,- շեշտեց նա:

Նա նաև տեղեկացրեց, որ վեց օր առաջ է շփվել վարակակրի հետ:

Այս խորագրի վերջին նյութերը