Ոմանք ուզում էին կոմունալների դրոշով հակահեղափոխություն անել. ես հիմա սենսացիոն տվյալներ կասեմ. Փաշինյան (տեսանյութ)
Հակաճգնաժամային միջոցառումների արդյունքում հասցրել ենք արդեն աջակցություն ցուցաբերել 21 հազար տնտեսվարողի՝ նրանց հատկացնելով արտոնյալ վարկեր եւ ավելի քան մեկ միլիոն քաղաքացի կառավարությունից ստացել է ուղիղաջակցություն: Այս մասին, այսօր՝ մայիսի 6-ին, ԱԺ-ում 2019-ի բյուջեի կատարողականը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ դեմ է եղել եւ հիմա էլ դեմ է վարչական որոշմամբ վարկային արձակուրդներ տալուն, քանի որ դա կարող է բերել ֆինանսական կայունության էական խաթարման:
«Մենք մտավախություն ունեինք, որ այս ամենի արդյունքում երկրում կունենանք սոցիալական կոլապս եւ հումանիտար ճգնաժամ»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ ի տարբերություն շատ երկրների մենք չունեցանք շուկայական կոլապս, ապրանքների դեֆիցիտ չունեցանք, իսկ դրամը որոշակի տատանումներից հետո շատ արագ կայունացավ:
Անդրադառնալով գներին՝ Փաշինյանն ասաց, որ ՀՀ-ում հոկտեմբերին արձանագրվել է սննդամթերքի գների անկում:
«Ի վերջո Հայաստանում սոցիալական կոլապս կա՞, թե՞ ոչ. Ես ուզում եմ հրապարակել թվեր, որոնք սենսացիոն են: 2019թ.ամռանը մենք առաջին անգամ արձանագրել ենք, որ ՀՀ-ում աշխատատեղերը հատել են 620 հազարի սահմանագիծը, ճիշտ է, անկանխատեսելիությունը մեծ է, չգիտենք՝ մայիսին ինչ կլինի, սակայն ապրիլի վերջի դրությամբ քաղաքացիները 3-4 մլրդ դրամ ավել աշխատավարձ են ստացել, քան փետրվարին: Այսինքն մենք կարող ենք խոսել սոցիալական ճգնաժամի բացակայության մասին:
Ես հիմա ավելի սենսացիոն տվյալներ կասեմ. դուք գիտեք, թե որքան քննարկվեց կոմունալ վճարների թեման. ոմանք նույնիսկ ուզում էին կոմունալների դրոշով հակահեղափոխություն անել: Այսօրվա դրությամբ կոմունալների համար մեր փոխանցած 5 մլրդ դրամից մոտ 2 մլրդ դրամը հաշիվներին նստել է որպես կանխավճար: Սա ունի երկու պատճառ. նախ ապացուցված է, որ անապահով խավը ամենապարտաճանաչն է կոմունալները վճարելու առումով: Այստեղ խոսքը մոտ 800 մլն դրամի մասին է: Մեր գնահատմամբ 1.2 մլրդ դրամ նստել է այն մարդկանց հաշիվներին, որոնք դրա կարիքը չունեն:
Նաեւ այս էր պատճառը, որ այս որոշումը կայացնելիս տատանվում էինք, քանի որ մեր ամենամեծ պրոբլեմը հակաճգնաժամային միջոցառումներ իրականացնելիս եղել է հետեւյալը՝ ինչպե՞ս դրանք դարձնել մաքսիմալ հասցեական:Մենք 1,8 մլրդ դրամ փոխանցել ենք այն մարդկանց հաշիվներին, ովքեր դրա կարիքը չունեն, այդ թվում նաեւ մեծ թվով ԱԺ պատգամավորների կոմունալ հաշիվների փոխանցել ենք մոտ 20 000 դրամ՝ յուրաքանչյուր բաժանորդի համար: 1,8 մլրդ դրամի փոխանցումը ստացած մեր սիրելի հայրենակիցներին, ովքեր չունեն այդ աջակցության կարիքը, կոչ եմ անում աջակցել մեզ, որ այդ գումարը վերահասցեագրվի»,-ասաց նա:
Դիմելով պատգամավորներին՝ Փաշինյանը հիշեցրեց՝ միջինը 20 000 դրամ ստացել են 16-րդ միջոցառման շրջանակներում, եւ եթե չունեն դրա կարիքը, կոչ արեց գտնել իրենց շրջապատում մարդու, ով որոշակի կարիքներ ունի եւ աջակցել նրան: Վարչապետը նաեւ շնորհակալություն հայտնեց նրանց, ովքեր արդեն այդ որոշումը կայացրել են:
Ոմանք ուզում էին կոմունալների դրոշով հակահեղափոխություն անել. ես հիմա սենսացիոն տվյալներ կասեմ. Փաշինյան (տեսանյութ)
Հակաճգնաժամային միջոցառումների արդյունքում հասցրել ենք արդեն աջակցություն ցուցաբերել 21 հազար տնտեսվարողի՝ նրանց հատկացնելով արտոնյալ վարկեր եւ ավելի քան մեկ միլիոն քաղաքացի կառավարությունից ստացել է ուղիղ աջակցություն: Այս մասին, այսօր՝ մայիսի 6-ին, ԱԺ-ում 2019-ի բյուջեի կատարողականը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ դեմ է եղել եւ հիմա էլ դեմ է վարչական որոշմամբ վարկային արձակուրդներ տալուն, քանի որ դա կարող է բերել ֆինանսական կայունության էական խաթարման:
«Մենք մտավախություն ունեինք, որ այս ամենի արդյունքում երկրում կունենանք սոցիալական կոլապս եւ հումանիտար ճգնաժամ»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ ի տարբերություն շատ երկրների մենք չունեցանք շուկայական կոլապս, ապրանքների դեֆիցիտ չունեցանք, իսկ դրամը որոշակի տատանումներից հետո շատ արագ կայունացավ:
Անդրադառնալով գներին՝ Փաշինյանն ասաց, որ ՀՀ-ում հոկտեմբերին արձանագրվել է սննդամթերքի գների անկում:
«Ի վերջո Հայաստանում սոցիալական կոլապս կա՞, թե՞ ոչ. Ես ուզում եմ հրապարակել թվեր, որոնք սենսացիոն են: 2019թ. ամռանը մենք առաջին անգամ արձանագրել ենք, որ ՀՀ-ում աշխատատեղերը հատել են 620 հազարի սահմանագիծը, ճիշտ է, անկանխատեսելիությունը մեծ է, չգիտենք՝ մայիսին ինչ կլինի, սակայն ապրիլի վերջի դրությամբ քաղաքացիները 3-4 մլրդ դրամ ավել աշխատավարձ են ստացել, քան փետրվարին: Այսինքն մենք կարող ենք խոսել սոցիալական ճգնաժամի բացակայության մասին:
Ես հիմա ավելի սենսացիոն տվյալներ կասեմ. դուք գիտեք, թե որքան քննարկվեց կոմունալ վճարների թեման. ոմանք նույնիսկ ուզում էին կոմունալների դրոշով հակահեղափոխություն անել: Այսօրվա դրությամբ կոմունալների համար մեր փոխանցած 5 մլրդ դրամից մոտ 2 մլրդ դրամը հաշիվներին նստել է որպես կանխավճար: Սա ունի երկու պատճառ. նախ ապացուցված է, որ անապահով խավը ամենապարտաճանաչն է կոմունալները վճարելու առումով: Այստեղ խոսքը մոտ 800 մլն դրամի մասին է: Մեր գնահատմամբ 1.2 մլրդ դրամ նստել է այն մարդկանց հաշիվներին, որոնք դրա կարիքը չունեն:
Նաեւ այս էր պատճառը, որ այս որոշումը կայացնելիս տատանվում էինք, քանի որ մեր ամենամեծ պրոբլեմը հակաճգնաժամային միջոցառումներ իրականացնելիս եղել է հետեւյալը՝ ինչպե՞ս դրանք դարձնել մաքսիմալ հասցեական: Մենք 1,8 մլրդ դրամ փոխանցել ենք այն մարդկանց հաշիվներին, ովքեր դրա կարիքը չունեն, այդ թվում նաեւ մեծ թվով ԱԺ պատգամավորների կոմունալ հաշիվների փոխանցել ենք մոտ 20 000 դրամ՝ յուրաքանչյուր բաժանորդի համար: 1,8 մլրդ դրամի փոխանցումը ստացած մեր սիրելի հայրենակիցներին, ովքեր չունեն այդ աջակցության կարիքը, կոչ եմ անում աջակցել մեզ, որ այդ գումարը վերահասցեագրվի»,-ասաց նա:
Դիմելով պատգամավորներին՝ Փաշինյանը հիշեցրեց՝ միջինը 20 000 դրամ ստացել են 16-րդ միջոցառման շրջանակներում, եւ եթե չունեն դրա կարիքը, կոչ արեց գտնել իրենց շրջապատում մարդու, ով որոշակի կարիքներ ունի եւ աջակցել նրան: Վարչապետը նաեւ շնորհակալություն հայտնեց նրանց, ովքեր արդեն այդ որոշումը կայացրել են:
Աղբյուրը՝ News.am