ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից Էրիկ Գրիգորյանի ազատվելու պատճառին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Փաշինյանն այս մասին խոսեց Ազգային ժողովի ամբիոնից՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանի հարցին:
Վարչապետը նախ շնորհակալություն հայտնեց Էրիկ Գրիգորյանին այս ընթացքում կատարած աշխատանքի համար, համոզվածություն հայտնեց, որ նա արել է առավելագույնը՝ էական արդյունքների հասնելու համար: «Բայց աշխատանքը բարդ երևույթ է, և գալիս են հարցեր, փուլեր, ժամանակներ, երբ անհրաժեշտ է լինում կայացնել որոշումներ, և կայացվել են որոշումներ»,-ասաց Փաշինյանը:
Նա արձանագրեց, որ բնապահպանական ոլորտում, այդ թվում Էրիկ Գրիգորյանի նախաձեռնությամբ և մասնակցությամբ, շատ էական հաջողություններ են գրանցվել: Մասնավորապես՝ 2018-ից մինչև օրս փոքր ՀԷԿ-երի ջրաչափման խնդիրը գրեթե ամբողջությամբ լուծված է: «Նախկինում ունեինք խնդիր, որ փոքր ՀԷԿ-երը առանց հաշվարկի և հաշվառման ջուր էին վերցնում, ինչը ստեղծում էր հարակից խնդիրներ՝ այդ թվում ոռոգման և բնապահպանական»,-ասաց վարչապետն ու թվարկեց մի շարք այլ ձեռքբերումներ, որոնք գրանցվել են այս ընթացքում բնապահպանության ոլորտում:
«Ես բազմիցս ասել եմ, որ եթե դուք հարցնեք՝ ես իմ աշխատանքից գոհ եմ թե ոչ, ես կասեմ՝ գոհ չեմ: Սա չի նշանակում, որ ես համարում եմ, թե պարապ եմ, ոչ մի բան չեմ անում, միջոցներ չեմ ձեռնարկում խնդիրները լուծելու համար: Բայց ես ուզում եմ, որ բոլորս միշտ անենք ավելին, քան հնարավոր է, քան անհնար է, քանի որ ես հավատում եմ, որ մենք ի վիճակի ենք անել անհնարը, որովհետև 2018 թվականին արել ենք անհնարը, 2019 թվականին էլ արել ենք անհնարը, բայց 2020 թվականին ավելի անհնարը կարող ենք անել և այդպես շարունակ»,-ասաց նա:
Փաշինյանը արձանագրեց՝ ոչ բոլոր խնդիրներն են կատարվել, ոչ բոլորն են գերակատարվել, ոչ բոլոր խնդիրներն են թերակատարվել:
Մայիսի 5-ին հայտնի դարձավ, որ Էրիկ Գրիգորյանն ազատվել է բնապահպանության նախարարի պաշտոնից:
Վարչապետն անդրադարձավ Էրիկ Գրիգորյանի՝ նախարարի պաշտոնից ազատման պատճառին