Ադրբեջանի նախագահի հետ շփումներից զգում եմ, որ նա տրամադրված է և ուզում է, որ հարցը լուծվի. Փաշինյան (տեսանյութ)
ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանն այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանին անդրադարձավ Արցախյան հարցի կարգավորման բանակցություններին և ասաց, որ ԲՀԿ-ն կարծում է, որ Արցախի հակամարտության կարգավորման բանակցությունների հիմնաքարը պետք է լինի Արցախի դե ֆակտո կարգավիճակի միջազգային դե յուրե լեգիտիմացումը:
Ի պատասխան հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարց բարձրացրեց, թե հանրության շրջանում որևէ մեկ կա՞, որն այլ դիրքորոշում ունի: «Մենք միշտ խոսում ենք Արցախի ինքնորոշման իրավունքի մասին, ո՞վ է պնդում, որ հայ ժողովրդի շրջանում մարդ կա, որն այլ դիրքորոշում ունի, ես ուզում եմ այդ մարդու անունն ու ազգանունն իմանալ։ Ամենակարևոր արձանագրումն այն է, որ ոչ մի կառավարություն Արցախի հարցի հետ կապված իր դիրքորոշումն այնքան բաց չի ասել, որքան մեր կառավարությունը։ Կներեք, բայց, եթե որևէ մեկն ուզում է կասկածի տակ դնել մեր դիրքորոշումը, ես դա համարում եմ մանիպուլյացիա։ ։ Այո, ձեր ասածը ճիշտ է և այն ոչ միայն ձեր, այլև բոլորիս դիրքորոշումն է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նշեց, որ ոչ մի ուժ չի վախեցնելու իրեն: «Չի լինելու, որ մենք գնանք բանակցային սեղանին ու մեր ձեռքերը դողան, որ վայ, հանկարծ սխալ չփռշտանք, որ դա պատմություն չդառնա։ Մենք մեր ժողովրդի լիազորությունն ունենք այդ հարցի շուրջ բանակցելու համար, այդ լիազորությունը, ընդհանրապես բոլոր հնարավորություններն օգտագործելու ենք բանակցային սեղանի շուրջ։ Թող ոչ մեկ մեզ չասի՝ ինչ եք բանակցում, ինչ պետք է, դա էլ բանակցում ենք»,-ասաց նա և նշեց, որ բանակցությունների գնալիս չեն վախենալու ո՛չ ներսիններից, ո՛չ դրսիններից։
Ըստ պատգամավորի Ադրբեջանի հետ ոչ մի համաձայնության գալ հնարավոր չէ, քանի որ Ադրբեջանը հետաքրքրված չէ Արցախի հիմնախնդիրը լուծել քաղաքակիրթ, միջազգային նորմերին համապատասխանող նորմերով։ «Բնավ խոսքը չի գնում, որ բանակցային կողմին ինչ-որ մեկը հաթաթա կտա, մատ թափ կտա, խոսքը նրա մասին է, թե ինչ ֆունդամենտի վրա ենք հենվում»,-ասաց Արման Աբովյանը։
Նիկոլ Փաշինյանը արձագանքեց, որ եթե պատգամավորի ասածը ճիշտ է, որ Ադրբեջանը տրամադրված չէ հարցի կարգավորման, ուրեմն՝ հարցը չի կարգավորի։ «Բա մենք ուրիշ բան ենք ասո՞ւմ: Մենք ասում ենք՝ հնարավոր է իրագործել այնպիսի լուծում, որը ընդունելի է Արցախի, Հայաստանի, Ադրբեջանի ժողովրդի համար: Ես օրինակ Ադրբեջանի նախագահի հետ շփումներից զգում եմ, որ ինքը տրամադրված է, և ուզում է հարցի լուծում: Մենք էլ ենք կառուցողական տրամադրված, իրենք էլ»,-ասաց նա և նշեց, որ Ռուսաստանը, ԱՄՆ և Ֆրանսիան ևս ուզում են և կարևորը նրբությունների մեջ է:
Ինչ վերաբերում է ԱԺ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին հարցին՝ կապված Հայաստանի դիրքորոշման հետ, վարչապետն ասաց, որ այդ հարցին բազմիցս պատասխանել և «հանգստացրել է» անհանգստացնողներին:

Աղբյուրը՝ tert.am