ԱԱԾ տնօրենն ազատման դիմո՞ւմ է գրել․ բանակցություններ են ընթանում
ԱԱԾ ղեկավար կազմից մի խումբ աշխատանքից ազատման դիմումներ են գրել։ Նրանք դիմումներ են գրել ի նշան բողոքի Արգիշտի Քյարամյանի նշանակման։ Հիշեցնենք, որ 29 ամյա երիտասարդը երեկ նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ։
Մեր տեղեկություններով, դիմում է գրել նաեւ ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը, սակայն դիմումները դեռ չեն ընդունվել։ Վարչապետը վստահ չէ, որ ճիշտ կլինի միանգամից մի խումբ ԱԱԾ փորձառու աշխատակիցներին ազատելը եւ այժմ բանակցում են նրանց հետ։ Հնարավոր է դիմումները հետ վերցվեն։ Մանավանդ որ իշխանությունն այդ սպեցիֆիկ ոլորտում փոխարինողներ դժվար թե կարողանա գտնել:

Աղբյուրը՝ hraparak.am