Քաղաքական

07.05.2020 13:18


Այս պահին կորոնավիրուսով վարակված դատապարտյալ և կալանավոր չունենք, բայց ինչ-որ պահի ունենալու ենք․ նախարար

Այս պահին կորոնավիրուսով վարակված դատապարտյալ և կալանավոր չունենք, բայց ինչ-որ պահի ունենալու ենք․ նախարար

ԱԺ նիստում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարել է՝ կան ներքին կարգավորումներ, որոնք առանց արտակարգ դրության էլ թույլ են տալիս նվազեցնել մարդկանց հոսքը քրեակատարողական հիմնարկներ։

«Այս պահին ոչ մի կալանավոր, դատապարտյալ չունենք, որ կորոնավիրուսով վարակված է, բայց կարծում եմ՝ այս իրավիճակը մշտապես չի կարող տևել, որովհետև հասկանում ենք տարածման մասշտաբները, և ինչ-որ պահի ունենալու ենք դա։ Ունենք մշակած ծրագրեր»,-ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը