Քաղաքական

08.05.2020 12:49


Հրատապ հավաք. իշխող ուժը քննարկում է ծեծկռտուքը

Հրատապ հավաք. իշխող ուժը քննարկում է ծեծկռտուքը

Ազգային ժողովի դահլիճում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը րոպեներ առաջ վարչության նիստ է հրավիրել, քննարկում են տեղի ունեցածը։

Ուշագրավ է, որ դահլիճում ծեծկռտուքի ժամանակ ներկա էր նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն նա տեղից նույնիսկ չշարժվել:

Թվում էր, թե նրա ներկայությունը պետք է սաստեր թիմակիցներին եւ նրանք գոնե բռունցքներին ազատություն չտային, սակայն պարզվեց, որ որեւէ մեկը չսթափվեց ղեկավարի ներկայությունից ու տարրական հարգանք չդրսեւորեց նրա նկատմամբ։

Աղբյուրը՝ hraparak.am

Այս խորագրի վերջին նյութերը