Քաղաքական

08.05.2020 13:25


Վարակված շուրջ 20 զինծառող կա, 3-ի մոտ բարդացում կա․ վտանգավոր չեն․ Դավիթ Տոնոյան (տեսանյութ)

Վարակված շուրջ 20 զինծառող կա, 3-ի մոտ բարդացում կա․ վտանգավոր չեն․ Դավիթ Տոնոյան (տեսանյութ)

Բանակում ունենք և՛ վարակվածներ, և՛ մեկուսացվածներ: Այս մասին, այսօր՝ մայիսի 8-ին, «Եռաբլուրում» NEWS.am-ի հետ զրույցում նշեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Նաև ունենք ռիսկային տարիքի անձնակազմ, որը գտնվում է տանը: Շատ մեծ նվազում է մեկուսացումների եւ ինքնամեկուսացումների: Կարծում եմ, եղանակի հետ կապված ավելի քիչ կլինի: Վտանգավոր ոչ մի բան չկա: Ժամկետային զինծառայողների մեջ էլ համարյա թե չունենք այդպիսի դեպք: Թոքաբորբի բարդացումներով էլ այնքան նվազ են դեպքերը, որ անգամ խոսելն է ամոթ»,-ասաց Տոնոյանը:

Հարցին, թե ընդհանուր զինված ուժերում որքան դեպք է գրանցվել, նախարարը պատասխանեց. «Հիմնականում դա երեւանամերձ, եւ նախկին օջախների զորամասերն են 10 տասնյակ է եւ ընդամենը երեք բարդացում ունենք, ոչ վտանգավոր, անգամ ոչ միջին ծանրության»:

Այս խորագրի վերջին նյութերը