Լրահոս

08.05.2020 18:00


Հրդեհ՝ Չարբախի բազմաբնակարան շենքում (տեսանյութ)

Հրդեհ՝ Չարբախի բազմաբնակարան շենքում (տեսանյութ)

Քիչ առաջ հրդեհ է բռնկվել Երեւանի Արարատյան, 64 շենքում։ Տեղում են հրշեջները։

Կրակը չի հաջողվում հանգցնել, քանի որ բռնկվել է շենքի երկրորդ մուտքում գտնվող հոսանքի հանգույցը։ Բնակիչները դուրս են եկել բակ։ Մարդիկ զգուշանում են պայթյունից։

Օդում թանձր ծուխ է։ Բռնկման պատճառը բանվորների անփույթ աշխատանքն Էր։ Նրանք փոխում էին մուտքի լուսամուտները։ Աշխատելու ընթացքում վնասել են հոսանքի լարերը։

Աղբյուրը՝ hraparak.am

Այս խորագրի վերջին նյութերը