ԱԺ աշխատակազմի ղեկավարն ինքն իրեն տրամադրել է ԱԺ-ի ամենաճոխ և թանկ՝ Nissan Patrol մեքենան (լուսանկար)
Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմի ներկայացուցիչներն իշխանության եկան նախկիններին ճոխությունների, ծառայողական մեքենաների, պետական միջոցներն անձնական նպատակներով օգտագործելու մեջ մեղադրելու և բազմաթիվ այլ պոպուլիստական հայտարարությունների շնորհիվ։ Իշխանության գալուց հետո էլ հայտարարեցին՝ կրճատելու են պետական ապարատի ծառայողական մեքենաների թիվը։ Մինչդեռ ժամանակը ցույց տվեց, որ իմքայլականները պետական բյուջեի միջոցներն անձնական նպատակներով օգտագործելիս ոչ միայն անհամեմատելի են նախորդ իշխանության ներկայացուցիչների հետ, այլև անգերազանցելի են։ Վերջին պնդումը կրկին կապացուցվի ժամանակի ընթացքում։
Այս իշխանության ներկայացուցիչներից պետական գույքն ու պետբյուջեի միջոցներն անձնական նպատակներով օգտագործելու առաջին շարքերում է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը։ Վերջինս ոչ միայն առատորեն և անխնա պարգևատրում է ինքն իրեն ու իր աշխատակազմի անձանց, այլ օգտագործում է Ազգային ժողովի աշխատակազմի հաշվեկշռում գտնվող ամենաճոխ ավտոմեքենան։
Այսպես, Տիգրան Գալստյանն ինքն իր տրամադրության տակ է դրել և վարում է ԱԺ աշխատակազմի հաշվեկշռում գտնվող 033 HH 01 պետհամարանիշովNissan Patrol մակնիշի ավտոմեքենան։ Գալստյանն ամենայն հավանականությամբ մտածել է, որ այդ մեքենան ավելի շատ է «իր հագով», քան այն ծառայողական մեքենան, որը նախորդ իշխանությունների օրոք ձեռք է բերվել ԱԺ աշխատակազմի ղեկավարին սպասարկելու համար։ Խոսքը գնում է 005 HH 01 պետհամարանիշով 2015 կամ 2016 թվականի արտադրության սև գույնի Toyota Camry-ի մասին, որը սպասարկել է ԱԺ աշխատակազմի նախորդ ղեկավարին։
AntiFake.am-ի տեղեկությունների համարաձայն՝ Nissan Patrol-ը, որը ներկայումս վարում է Տիգրան Գալստյանը, ՀՀ Ազգային ժողովին նվիրել է Գերմանիայի կառավարությունը՝ Գերմանիա-Հայաստան-GIZ կազմակերպության երևանյան գրասենյակի միջև կնքված եռակողմ պայմանագրի շրջանակներում։ Ի սկզբանե նախատեսված է եղել, որ ծրագրի շրջանակներում մեքենան պետք է օգտագործեր GIZ-ի երևանյան գրասենյակը, իսկ ծրագրի ավարտից հետո այն պետք է հանձնվեր Ազգային ժողովին։
Եվ ահա ծրագիրն ավարտվել է, Nissan Patrol-ը փոխանցվել է Ազգային ժողովին և փաստորեն, Տիգրան Գալստյանը մեքենան այնքան է հավանել, որ որոշել է ոչ թե այն պահպանել օրինակ Ազգային ժողով հյուրընկալվող պատվիրակություններին սպասարկելու համար, այլ անձամբ օգտագործել այն։
Խնդիրը կայանում է նրանում, որ պետական պաշտոնյաների՝ այդ թվում և հանրային ծառայության վարչական պաշտոն զբաղեցնող անձնանց, որոնց մեջ մտնում է նաև ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, ծառայողական մեքենաները ձեռք են բերվում և հատկացվում որոշակի չափանիշներին համապատասխան։ Այս կարգավորումները ինքնանպատակ չեն և հետապնդում են «որակ-գին» հարաբերակցությամբ պետական բյուջեից ողջամիտ ծախսեր իրականացնելու նպատակ, քանի որ խոսքը վերաբերվում է ոչ միայն ծառայողական մեքենաների ձեռքբերմանը, այլ նաև ամորտիզացիոն սպասարկմանը, դիզվառելիքի ձեռք բերմանը և այլն, որոնք նույնպես կատարվում են պետական բյուջեի միջոցներով։
Այսպես, Ֆինանսների նախարարի՝ 2013 թվականի հոկտեմբերի 24-ի N-938-Ա հրամանով սահմանվում են տարբեր պետական պաշտոնյաների համար ծառայողական ավտոմեքենաների առավելագույն գները։ Բացի այդ, Կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի N 830-Ն որոշմամբ սահմանվում է ծառայողական ավտոմեքենաների առանձին չափորոշիչները, որի համաձայն՝ ՀՀ ԱԺ աշխատակազմի պետական ծառայության բարձրագույն պաշտոն զբաղեցնող անձանց ծառայողական մեքենայի շարժիչի աշխատանքային առավալագույն ծավալը (լ)չի կարող գերազանցել 2.2 լիտրը։
Մինչդեռ Տիգրան Գալստյանի կողմից օգտագործվող Nissan Patrol-ի շարժիչի աշխատանքային ծավալը, ըստ ամենայնի 2015-ից հետո արտադրության, 5.6 լիտրէ, այսինքն՝ 2.5 անգամ ավել Կառավարության որոշմամբ սահմանվածից, ինչը հետևաբար ենթադրում է 2.5 անգամ ավելի ծախս։
Համեմատության համար նշենք նաև, որ 2015թ. արտադրության Toyota Camry-ի արժեքը մոտ 15.000 դոլար է, իսկ նույն թվականի արտադրության Nissan Patrol-ի արժեքը՝ մոտ 45.000 դոլար։
Ի դեպ, Գերմանիայի կառավարության կողմից նվիրված Nissan Patrol-ը այն ժամանակ չի մաքսազերծվել, քանի որ նախատեսված է եղել բարեգործական նպատականերով օգտագործելու համար։ Եվ հարց է առաջանում, թե արդյոք այն մաքսազերծվել է Տիգրան Գալստյանին սպասարկելու համար, թե ոչ։
Սա էլ դեռ ամենը չէ։ Մեր տեղեկություններով՝ մինչ ծրագրով Nissan Patrol-ը Ազգային ժողովին հանձնելը Տիգրան Գալստյանը վարել է Ազգային ժողովի նախորդ աշխատակազմի օրոք՝ 2018 թվականի վերջին ձեռք բերված 4 հատ Toyota-ներից 1-ը։ Ի սկզբանե մեքենաներից 3-ը ձեռք են բերվել Ազգային ժողովի նախագահի տեղակալներին սպասարկելու, իսկ 1-ը՝ ԱԺ հյուրերին սպասարկելու նպատակով։ Եվ ահա Տիգրան Գալստյանը որոշել է հյուրերի համար նախատեսված Toyota-ն վերցնել իր տրամադրության տակ։ Մինչդեռ նախորդ աշխատակազմի օրոք մեքենան երբևէ չի օգտագործվել, որպեսզի այն պահպանի իր թարմ և նոր տեսքը հյուրերին սպասարկելու համար։
Չենք կարող նշել, թե ներկայումս Տիգրան Գալստյանը հրաժարվել է այդ մեքենայից և վարում է միայն Nissan Patrol-ը, թե երկու մեքենաներն էլ իր տրամադարության տակ են։ Բայց կարող ենք փաստել, որ Տիգրան Գալստյանի ճոխ նախընտրությունները, մասնավորապես վերջին՝ Nissan Patrol-ի մասով, թանկ են նստում պետական բյուջեի և Հայաստանի Հանրապետության հարկատուների վրա՝ առնվազն մեքենայի վառելիքի և ամորտիզացիոն սպասարկման ծախսերի մասով։
Իսկ Ազգային ժողովը զրկվում է իր հյուրերին թարմ, ներկայանալի մեքենաներով դիմավորելու և սպասարկելու հնարավորությունից։
Նշենք նաև, որ Տիգրան Գալստյանի՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը ստանձնելու հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա հայտարարագրել է անձնական KIA OPTIMA 2.4 ավտոմեքենան։ Այսինքն այնպես չէ, որ Գալստյանն ամողջ կյանքում սովոր է եղել թանկ և բարձր դասի մեքենաներ վարելուն։ Սակայն, ինչպես ասում են, իշխանությունը ախորժակ է բացում և Տիգրան Գալստյանի ախորժակը բացվել է Nissan Patrol-ի տեքսով։
Ստորև՝ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանի կողմից օգտագործվող 033 HH 01 պետհամարանիշով Nissan Patrol մեքենայի լուսանկարները Ազգային ժողովի բակից.
ԱԺ աշխատակազմի ղեկավարն ինքն իրեն տրամադրել է ԱԺ-ի ամենաճոխ և թանկ՝ Nissan Patrol մեքենան (լուսանկար)
Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմի ներկայացուցիչներն իշխանության եկան նախկիններին ճոխությունների, ծառայողական մեքենաների, պետական միջոցներն անձնական նպատակներով օգտագործելու մեջ մեղադրելու և բազմաթիվ այլ պոպուլիստական հայտարարությունների շնորհիվ։ Իշխանության գալուց հետո էլ հայտարարեցին՝ կրճատելու են պետական ապարատի ծառայողական մեքենաների թիվը։ Մինչդեռ ժամանակը ցույց տվեց, որ իմքայլականները պետական բյուջեի միջոցներն անձնական նպատակներով օգտագործելիս ոչ միայն անհամեմատելի են նախորդ իշխանության ներկայացուցիչների հետ, այլև անգերազանցելի են։ Վերջին պնդումը կրկին կապացուցվի ժամանակի ընթացքում։
Այս իշխանության ներկայացուցիչներից պետական գույքն ու պետբյուջեի միջոցներն անձնական նպատակներով օգտագործելու առաջին շարքերում է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը։ Վերջինս ոչ միայն առատորեն և անխնա պարգևատրում է ինքն իրեն ու իր աշխատակազմի անձանց, այլ օգտագործում է Ազգային ժողովի աշխատակազմի հաշվեկշռում գտնվող ամենաճոխ ավտոմեքենան։
Այսպես, Տիգրան Գալստյանն ինքն իր տրամադրության տակ է դրել և վարում է ԱԺ աշխատակազմի հաշվեկշռում գտնվող 033 HH 01 պետհամարանիշով Nissan Patrol մակնիշի ավտոմեքենան։ Գալստյանն ամենայն հավանականությամբ մտածել է, որ այդ մեքենան ավելի շատ է «իր հագով», քան այն ծառայողական մեքենան, որը նախորդ իշխանությունների օրոք ձեռք է բերվել ԱԺ աշխատակազմի ղեկավարին սպասարկելու համար։ Խոսքը գնում է 005 HH 01 պետհամարանիշով 2015 կամ 2016 թվականի արտադրության սև գույնի Toyota Camry-ի մասին, որը սպասարկել է ԱԺ աշխատակազմի նախորդ ղեկավարին։
AntiFake.am-ի տեղեկությունների համարաձայն՝ Nissan Patrol-ը, որը ներկայումս վարում է Տիգրան Գալստյանը, ՀՀ Ազգային ժողովին նվիրել է Գերմանիայի կառավարությունը՝ Գերմանիա-Հայաստան-GIZ կազմակերպության երևանյան գրասենյակի միջև կնքված եռակողմ պայմանագրի շրջանակներում։ Ի սկզբանե նախատեսված է եղել, որ ծրագրի շրջանակներում մեքենան պետք է օգտագործեր GIZ-ի երևանյան գրասենյակը, իսկ ծրագրի ավարտից հետո այն պետք է հանձնվեր Ազգային ժողովին։
Եվ ահա ծրագիրն ավարտվել է, Nissan Patrol-ը փոխանցվել է Ազգային ժողովին և փաստորեն, Տիգրան Գալստյանը մեքենան այնքան է հավանել, որ որոշել է ոչ թե այն պահպանել օրինակ Ազգային ժողով հյուրընկալվող պատվիրակություններին սպասարկելու համար, այլ անձամբ օգտագործել այն։
Խնդիրը կայանում է նրանում, որ պետական պաշտոնյաների՝ այդ թվում և հանրային ծառայության վարչական պաշտոն զբաղեցնող անձնանց, որոնց մեջ մտնում է նաև ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, ծառայողական մեքենաները ձեռք են բերվում և հատկացվում որոշակի չափանիշներին համապատասխան։ Այս կարգավորումները ինքնանպատակ չեն և հետապնդում են «որակ-գին» հարաբերակցությամբ պետական բյուջեից ողջամիտ ծախսեր իրականացնելու նպատակ, քանի որ խոսքը վերաբերվում է ոչ միայն ծառայողական մեքենաների ձեռքբերմանը, այլ նաև ամորտիզացիոն սպասարկմանը, դիզվառելիքի ձեռք բերմանը և այլն, որոնք նույնպես կատարվում են պետական բյուջեի միջոցներով։
Այսպես, Ֆինանսների նախարարի՝ 2013 թվականի հոկտեմբերի 24-ի N-938-Ա հրամանով սահմանվում են տարբեր պետական պաշտոնյաների համար ծառայողական ավտոմեքենաների առավելագույն գները։ Բացի այդ, Կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի N 830-Ն որոշմամբ սահմանվում է ծառայողական ավտոմեքենաների առանձին չափորոշիչները, որի համաձայն՝ ՀՀ ԱԺ աշխատակազմի պետական ծառայության բարձրագույն պաշտոն զբաղեցնող անձանց ծառայողական մեքենայի շարժիչի աշխատանքային առավալագույն ծավալը (լ) չի կարող գերազանցել 2.2 լիտրը։
Մինչդեռ Տիգրան Գալստյանի կողմից օգտագործվող Nissan Patrol-ի շարժիչի աշխատանքային ծավալը, ըստ ամենայնի 2015-ից հետո արտադրության, 5.6 լիտր է, այսինքն՝ 2.5 անգամ ավել Կառավարության որոշմամբ սահմանվածից, ինչը հետևաբար ենթադրում է 2.5 անգամ ավելի ծախս։