Լրահոս

18.11.2010 10:17


Ալիևը շարունակում է հուսալ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նոյեմբերի 17-18-ը Ադրբեջանում է գտնվում Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նրա հետ հանդիպման ժամանակ հայտարարել է.

-Ես հույս ունեմ, որ Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը։ Դրա համար մենք, իհարկե, պետք է ավելի ուժեղ դառնանք։ Այսօր այդ մասին մտքերի փոխանակություն է տեղի ունեցել։ Ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ այսօր մենք մտքերի շատ լայն փոխանակություն ենք անցկացրել։ Մտեքեր են փոխանակվել և՛ տարածաշրջանային հարցեով, և՛ երկկողմանի հարաբերությունների առումով, և՛ մերձկասպյան երկրների միջև կապի վերաբերյալ։ Մտքերի այդ փոխանակությունը շատ դրական էր։

 

Այս խորագրի վերջին նյութերը