ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի տեսանյութը և լրատվամիջոցների հրապարակումներն ուղարկվել են ՀՔԾ
Դատախազությունը Ազգային ժողովում մայիսի 8-ին տեղի ունեցած միջադեպի տեսանյութը և ԶԼՄ-ների հրապարակումները ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն՝ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախաատրաստելու համար:
Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան ասացին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածները վերաբերում են հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման կարգին և հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման արդյունքում ընդունվող որոշումներին:
Խորհրդարանի նիստերի դահլիճում մայիսի 8-ին տեղի էր ունեցել միջադեպ: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև բանավեճը վերածվել էր ծեծկռտուքի: Նիստը ընդմիջվել էր: Նիստում քննարկվում էր կառավարության 2019 թվականի ծրագրի կատարման և արդյունքների մասին զեկույցը: