Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում Կենտրոնական բանկի դիմաց։
«Դիմում եմ բոլոր իրավապահ մարմիններին։ Բյուջեի կատարողականն Ազգային ժողովում սխալ ա զեկուցվում։ Զեկուցում են, թե 300 միլիարդ ուղղվել է գյուղատնեսությանը, չկա տենց բան, այդ գումարները մանիպուլյացիաներով դարձրել են առևտրային բանկերի սեփականություն։ Ես չեմ ասում իմ ու մյուսի հարցը լուծեք, ասում եմ համակարգն ավելի արդյունավետ դարձրեք, որ քաղաքացին չուզենա գնալ երկրից»,-ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։
Քաղաքացու խոսքից հետո, երբ սկսեց ելույթ ունենալ Ապրիլյան պատերազմի մասնակից Մանուել Մանուկյանը ԿԲ-ի դիմաց հավաքված ոստիկանները բիրտ ուժով բերման ենթարկեցին նրան։
Մի խումբ ոստիկաններ ուժով դեպի ոստիկանական մեքենաներն էին քաշքշում քաղաքացիներին։
Ակցիա իրականացնող քաղաքացիներն ասացին, որ գնում են բերման ենթարկված իրենց ընկերների հետևից։
Ոստիկանները բիրտ ուժով բերման ենթարկեցին ԿԲ-ի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին (տեսանյութ)
Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում Կենտրոնական բանկի դիմաց։
«Դիմում եմ բոլոր իրավապահ մարմիններին։ Բյուջեի կատարողականն Ազգային ժողովում սխալ ա զեկուցվում։ Զեկուցում են, թե 300 միլիարդ ուղղվել է գյուղատնեսությանը, չկա տենց բան, այդ գումարները մանիպուլյացիաներով դարձրել են առևտրային բանկերի սեփականություն։ Ես չեմ ասում իմ ու մյուսի հարցը լուծեք, ասում եմ համակարգն ավելի արդյունավետ դարձրեք, որ քաղաքացին չուզենա գնալ երկրից»,-ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։
Քաղաքացու խոսքից հետո, երբ սկսեց ելույթ ունենալ Ապրիլյան պատերազմի մասնակից Մանուել Մանուկյանը ԿԲ-ի դիմաց հավաքված ոստիկանները բիրտ ուժով բերման ենթարկեցին նրան։
Մի խումբ ոստիկաններ ուժով դեպի ոստիկանական մեքենաներն էին քաշքշում քաղաքացիներին։
Ակցիա իրականացնող քաղաքացիներն ասացին, որ գնում են բերման ենթարկված իրենց ընկերների հետևից։
Աղբյուրը՝ aysor.am