Քաղաքական

12.05.2020 16:41


Զինվորի դիակը դիահերձարանում դրած՝ ԱԺ-ում կոնվենցիա են քննարկում. Մարգարիտա Խաչատրյան (տեսանյութ)

Զինվորի դիակը դիահերձարանում դրած՝ ԱԺ-ում կոնվենցիա են քննարկում. Մարգարիտա Խաչատրյան (տեսանյութ)

Մեկ տարվա ընթացքում 8-10 դիմումի կառավարությունը չի արձագանքել, ոչ մի պատասխան՝ ո՛չ դրական, ո՛չ բացասական, չենք ստացել, բայց մեկ օրվա ընթացքում սրբապզծությունը մտնում է Ազգային ժողով, քննարկման առարկա է դառնում, և մեծամասնությունը կողմ է քվեարկում: Այս մասին մայիսի 12-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը:

«Գիտե՞ք ինչքան մեծ ցավ է, երբ մենք երեկ կորուստ ունեինք... ես ոչ մի անգամ չեմ տեսել, թե՛ Ազգային ժողովը, թե՛ կառավարությունն իր ցավակացական ուղերձն այդ մայրերին ասի, որ տվեցիր Հայոց բանակին ու չստացար: Եվ դիակը դիահերձարանում դրած կոնվենցիա են քննարկում»,- ասաց Մարգարիտա Խաչատրյանը։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը