Վահե Գրիգորյանը ՍԴ շենքը փաստաբանական գրասենյակի է վերածել․ «Հրապարակ»
«Արտակարգ դրության պայմաններում ՍԴ անդամ ՎահեԳրիգորյանըսկսել է ՍԴ գնալ օրվա տարբեր ժամերին։ Նա աշխատակիցներից մեկին հարցրել է. «Մյուս աշխատողները չե՞ն գալիս գործի»: «Չէ, կարանտին է, սահմանափակումներ են, ըստ անհրաժեշտության են գալիս»»:
Մենք հարցրինք՝ իսկ Վահե Գրիգորյանն ամեն օ՞ր գալիս է։ «Երեկոյան կողմերը, եթե ավտոմեքենան կանգնած է, ուրեմն շենքում է։ Իսկ թե ինչ է անում՝ դժվար է ասել։ Իր ֆունկցիոնալ պարտականությունները չի կատարում, նիստերին չի մասնակցում։ ՍԴ-ն ավելի շատ իր համար ձրի փաստաբանական գրասենյակ է դարձել` քաղաքի կենտրոնում։ Եթե Բաղրամյանի վրա գրասենյակ վարձեր, պատկերացնո՞ւմ եք` ինչքան վարձ կտար»:
Բայց նաև փող է ստանում չէ՞ «գրասենյակի»համար՝ ստանո՞ւմ է աշխատավարձ։ «Այո, իհարկե, կանոնավոր փոխանցում ենք, պրեմիա չի ստանում միայն, ՍԴ նախագահի որոշմամբ՝ մարտ ամսից ոչ մեկը պրեմիա չի ստանում` կորոնավիրուսի հետ կապված»:
Իսկ ՍԴ-ն նիստեր անո՞ւմ են:«Այո, երեքշաբթի նիստ է նշանակված»: Առցա՞նց։ «Ոչ, դատավորները նիստերի օրը գալիս են, խորհրդակցական սենյակը տեղափոխել ենք գրադարան, որ սոցիալական հեռավորությունը պահպանեն, նիստերն անում ենք դատավորների ներկայությամբ»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Վահե Գրիգորյանը ՍԴ շենքը փաստաբանական գրասենյակի է վերածել․ «Հրապարակ»
«Արտակարգ դրության պայմաններում ՍԴ անդամ Վահե Գրիգորյանը սկսել է ՍԴ գնալ օրվա տարբեր ժամերին։ Նա աշխատակիցներից մեկին հարցրել է. «Մյուս աշխատողները չե՞ն գալիս գործի»: «Չէ, կարանտին է, սահմանափակումներ են, ըստ անհրաժեշտության են գալիս»»:
Մենք հարցրինք՝ իսկ Վահե Գրիգորյանն ամեն օ՞ր գալիս է։ «Երեկոյան կողմերը, եթե ավտոմեքենան կանգնած է, ուրեմն շենքում է։ Իսկ թե ինչ է անում՝ դժվար է ասել։ Իր ֆունկցիոնալ պարտականությունները չի կատարում, նիստերին չի մասնակցում։ ՍԴ-ն ավելի շատ իր համար ձրի փաստաբանական գրասենյակ է դարձել` քաղաքի կենտրոնում։ Եթե Բաղրամյանի վրա գրասենյակ վարձեր, պատկերացնո՞ւմ եք` ինչքան վարձ կտար»:
Բայց նաև փող է ստանում չէ՞ «գրասենյակի» համար՝ ստանո՞ւմ է աշխատավարձ։ «Այո, իհարկե, կանոնավոր փոխանցում ենք, պրեմիա չի ստանում միայն, ՍԴ նախագահի որոշմամբ՝ մարտ ամսից ոչ մեկը պրեմիա չի ստանում` կորոնավիրուսի հետ կապված»:
Իսկ ՍԴ-ն նիստեր անո՞ւմ են: «Այո, երեքշաբթի նիստ է նշանակված»: Առցա՞նց։ «Ոչ, դատավորները նիստերի օրը գալիս են, խորհրդակցական սենյակը տեղափոխել ենք գրադարան, որ սոցիալական հեռավորությունը պահպանեն, նիստերն անում ենք դատավորների ներկայությամբ»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։