Քաղաքական

13.05.2020 17:55


Աննա Դանիբեկյանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու պաշտպանների միջնորդությունը (տեսանյութ)

Աննա Դանիբեկյանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու պաշտպանների միջնորդությունը (տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու պաշտպանական կողմի միջնորդությունը։

Նշենք, որ փաստաբանները ներկայացրել էին Ռ․ Քոչարյանի կալանավորումը ՀՀ և Արցախի նախկին վարչապետերի անձնական երաշխավորությամբ փոխարինելու, կալանքը վերացնելու և նրա նկատմամբ գրավը թույլատրելի ճանաչելու միջնորդությունները։ Փաստաթղթերը մուտքագրվել են դատարան մարտի 16-ին, ապրիլի 24-ին և ապրիլի 17-ին համապատասխանաբար։

Որպես անձնական երաշխավոր դատարան էին ներկայացել ՀՀ նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը և Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։

Դատավարության բոլոր կողմերին լսելուց հետո դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։

Որոշումը ենթակա է բողոքարկման 10-օրյա ժամկետում։

Հաջորդ դատական նիստը նշանակված է մայիսի 19-ին, ժամը 13:00-ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը