Հայաստանում 30 օրով երկարաձգվեց արտակարգ դրության ժամկետը (տեսանյութ)
Վերջին շրջանում ունենք հարյուրը գերազանցող դեպքեր, և շատ կարևոր է հասկանալ` ինչու է այս ամենը տեղի ունենում: Այս մասին այսօր կառավարության նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այս պայմաններում մենք ստիպված ենք, պարզապես չենք կարող չերկարացնել արտակարգ դրության ռեժիմը, բայց խիստ սահմանափակումներ չենք պատրաստվում կիրառել»,-ասաց նա:
Վարչապետը նշեց, որ միայն արտակարգ դրության գործիքն է թույլ տալիս անհրաժեշտության դեպքում կոնկրետ բնակավայր փակել, և պարետատունը կարող է գոյություն ունենալ միայն արտակարգ դրության պայմաններում:
Նա նշեց նաև, որ առաջին օրվանից կառավարությունը եղել է թափանցիկ, ոչ մի տեղեկություն չի թաքցնել:
Այսպիսով՝ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ առաջարկվում է Հայաստանում 30 օրով` մինչև 2020 թ. հունիսի 13-ը, ժամը 17:00-ն ներառյալ, երկարաձգել արտակարգ դրության ժամկետը:
Որոշման մեջ նշվում է, որ կորոնավիրուսային հիվանդության հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին և առողջությանը և կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման։
Որոշման նախագծով, ի թիվս այլ դրույթների՝ սահմանվում է.
ա. 5-րդ կետում «սահմանափակվել այդ անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքը որոշակի տարածքի (վայրի) սահմաններում» բառերը փոխարինել «կիրառվել հարկադիր հոսպիտալացում կամ մեկուսացում» բառերով
բ. 6-րդ կետում «անձինք պետք է տեղափոխվեն հատուկ նախատեսված կարանտինային վայրեր» բառերը փոխարինել «անձանց նկատմամբ կիրառվում է մեկուսացում» բառերով:
«Թույլ ենք տալու, որ շաբաթը մեկ անձի կողմից դատապարտյալներին հանձնուք հանձնելու հնարավորություն տրվի»,-ասաց նախարարը:
Որոշումն ընդունվեց: Նշենք, որ Հայաստանում մայիսի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 142 նոր դեպք: Մահացել է 1 քաղաքացի: Վարակվածների ընդհանուր թիվը 3860 է, մահացածների թիվը՝ 49: Մեկ օրում առողջացածների թիվը 72 է, ընդհանուր առողջացածներինը՝ 1572, փաստացի բուժվողներինը՝ 2218: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 36016 քաղաքացի:

Աղբյուրը՝ tert.am