Սուրեն Պապիկյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է. ինքնազգացողությունը լավ է
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է:«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց նախարարի մամուլի խոսնակ ԱրմինեՄուրադյանը:
«Մայիսի 13-ին է թեստը եղել, թեստի արդյունքները բացասական են: Նախարարի ինքնազգացողությունը լավ է, ուղղակի ինքնամեկուսացված են և՛ նախարարը, և՛ նախարարության այլ աշխատակիցներ, քանի որ շփում են ունեցել վարակակիրների հետ»,- ասաց Մուրադյանը:
Մամուլի խոսնակը հստակ թիվ չցանկացավ նշել, թե նախարարության քանի աշխատակից է ինքնամեկուսացված:
Կորոնավիրուսի թեստ է հանձնել և ինքնամեկուսացվել նաև ՀՀ առողջապահության նախարար ԱրսենԹորոսյանը, որը կոնտակտավորի կոնտակտավոր է:
Սուրեն Պապիկյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է. ինքնազգացողությունը լավ է
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց նախարարի մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը:
«Մայիսի 13-ին է թեստը եղել, թեստի արդյունքները բացասական են: Նախարարի ինքնազգացողությունը լավ է, ուղղակի ինքնամեկուսացված են և՛ նախարարը, և՛ նախարարության այլ աշխատակիցներ, քանի որ շփում են ունեցել վարակակիրների հետ»,- ասաց Մուրադյանը:
Մամուլի խոսնակը հստակ թիվ չցանկացավ նշել, թե նախարարության քանի աշխատակից է ինքնամեկուսացված:
Կորոնավիրուսի թեստ է հանձնել և ինքնամեկուսացվել նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որը կոնտակտավորի կոնտակտավոր է: