Քաղաքական

14.05.2020 16:21


Մայիսի 25-ից դիմակ կրելը կդառնա պարտադիր

Մայիսի 25-ից դիմակ կրելը կդառնա պարտադիր

ՀՀ պարետ և փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր խորհրդարանում զեկուցելով արտակարգ դրության ռեժիմը երկարացնելու մասին որոշումը, հայտարարեց, որ մայիսի 25-ից պարտադիր է դառնալու դիմակ կրելը ոչ միայն փակ տարածքներում, այլև՝ բաց տարածքներում։

«Կանոն խախտողները կտուգանվեն ոստիկանության կողմից։ Դիմակ ասելով՝ չի նշանակում, որ պարտադիր եռաշերտ դիմակ պետք է լինի, դա կարող է լինել նաև կտորից, տնային պայմաններում ինքնաշեն դիմակներ»,-ասաց Ավինյանը։

Նրա խոսքով՝ սա կարող է հիանալի առիթ դառնալ մեր գործարար համայնքի համար նոր գաղափարներ կյանքի կոչելու առումով, քանի որ ակնհայտ է, որ առաջիկայում մեծ է լինելու անհատական միջոցների պահանջարկը։

Աղբյուրը՝ hraparak.am

Այս խորագրի վերջին նյութերը