Քաղաքական

15.05.2020 13:37


ՏԿԶ-ում վարակվածը Պապիկյանի տեղակալն է

ՏԿԶ-ում վարակվածը Պապիկյանի տեղակալն է

Հրապարակը գրում է․ Երեկ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կա կորոնավիրուսի հաստատված դեպքեր, և նախարար Սուրեն Պապիկյանն էլ մեկուսացվել է։

Մենք տեղեկացանք, որ նախարարության ողջ վերնախավն է մեկուսացված՝ նախարարից սկսած։ Մեր տեղեկությամբ՝ վարակված անձը փոխնախարարներից մեկն է, ուստի նրա շփման շրջանակը բավականին լայն է՝ նախարարից մինչև վարչության ու բաժնի պետեր։ Ասացին՝ նույնիսկ մեկի փոխարեն երկու փոխնախարարի մոտ է հաստատվել կորոնավիրուսի առկայություն։ Ուստի բոլորն այս օրերին մեկուսացվել են և աշխատում են տանից։

ՏԿԶ մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը, որը ևս մեկուսացված է տանը, մեզ չասաց, թե քանի հոգի են իրենց նախարարությունից մեկուսացել կամ քանի հաստատված դեպք կա, ովքեր են։ Ասաց՝ անձնական տվյալ է, չեն կարող հայտնել։ Միայն նշեց, որ նախարարի նաև իր մոտ առաջին թեստը բացասական է ցույց տվել, իսկ նախարարության աշխատանքն էլ իրականացվում է հեռավար տարբերակով, թեպետ որոշ աշխատակիցներ, որոնք կոնտակտավոր չեն, այս օրերին գալիս են աշխատանքի։

Այս խորագրի վերջին նյութերը