«Զվարթնոցում» մաքսային տեսուչի պաշտոնի համար 37 դիմողից ընտրել են Հովիկ Աղազարյանի որդուն
Մաքսատներից ամենաեկամտաբերը, որտեղ երիտասարդները ձգտում են աշխատանքի ընդունվել, Արևմտյան մաքսատուն-վարչությունն է համարվում, որը գտնվում է Զվարթնոց օդանավակայանում: Այստեղ ամենաշատ դիմողներն են լինում սովորաբար: Անցյալ ամիս 37 քաղաքացի է դիմել «Զվարթնոց» օդանավակայանի մաքսակետում աշխատանքի ընդունվելու խնդրանքով: Տեսուչ դառնալ տենչող այս 37 հոգուց ընտրել են ԱԺ «իմքայլական» պատգավար Հովհաննես Աղազարյանի որդուն՝ Վահե Աղազարյանին: Մայիսի 6-ին նրա հետ աշխատանքային պայմանագիր է կնքվել:
Աղազարյանի որդու անունը գտնում ենք Պետեկամուտների կոմիտեի կայքում՝ աշխատանքի ընդունվելու համար դիմող քաղաքացիների ցուցակներում: 37 հոգուց, փաստորեն, ամենալավ թեկնածուն Ձեր տղա՞ն էր: «Ես չեմ կարող ասել 37 հոգու մասին, ճիշտն ասած, բայց կարող եմ ասել, որ իմ տղան ուներ համապատասխան կրթությունն ու մակարդակը այդ պաշտոնին անցնելու համար»,-ասաց «Հրապարակին» ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
Բացատրեց՝ ամեն ինչ արել է, որ կտրի որդուն Պետերբուրգից. «Եկավ, մի տարի պայմանագրով աշխատեց օդանավակայանի «դոսմոտրի» բաժնում, բայց որ իմացանք՝ մաքսայինում աշխատելու հնարավորությունը կա, գործերը տվեց, անցավ: Սա արդեն պետական ծառայություն է»:

Աղբյուրը՝ Հրապարակ