Տնտեսական

16.05.2020 13:50


Էներգակիրների շուկաների, նավթի գների անկման և փլուզման պայմաններում ՀՀ ռազմավարական գործընկեր ՌԴ-ից կարող ենք ակնկալել, որ հիմա գազի գնի բարձրացման մասին խոսելու լավագույն ժամանակը չէ․ Նիկոլ Փաշինյան

Էներգակիրների շուկաների, նավթի գների անկման և փլուզման պայմաններում ՀՀ ռազմավարական գործընկեր ՌԴ-ից կարող ենք ակնկալել, որ հիմա գազի գնի բարձրացման մասին խոսելու լավագույն ժամանակը չէ․ Նիկոլ Փաշինյան

Էներգակիրների շուկաների, նավթի գների անկման և փլուզման պայմաններում, մենք կարող ենք ակնկալել Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանից, որ հիմա գազի գնի բարձրացման մասին խոսելու լավագույն ժամանակաշրջանը չէ։ Այս մասին այսօր առցանց մամուլի ասուլիսին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Գազի գնի շուրջ բանակցությունները, գիտեք, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ է ներկայացրել ՀԾԿՀ, հանձնաժողովը կքննարկի, մեր քաղաքական խորհրդակացություններն այդ թեմայով շարունակվում են։ Այս պահին որևէ կոնկրետ բան ասել չեմ կարող, ցավոք։ Բայց պետք է արձանագրենք, որ էներգակիրների շուկաների, նավթի գների անկման և փլուզման պայմաններում մենք կարող ենք ակնկալել Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանից, որ հիմա գազի գնի բարձրացման մասին խոսելու լավագույն ժամանակաշրջանը չէ՝ մանավանդ կորոնավիրուսի ճգնաժամը և նրա բերած սոցիալական խնդիրները հաշվի առնելով»,- ասաց վարչապետը։

Ինչ վերաբերում է Հայաստանում գործող ռուսական կապիտալով ընկերությունների հետ կապված իրավիճակին, Նիկոլ Փաշինյանը նշեց․ «Ես այդ թեման ամենայն մանրամասնությամբ և բաց քննարկել եմ ՌԴ նախագահի հետ, և մենք այդ թեմայով ձեռք ենք բերել շատ հստակ պայմանավորվածություններ, մնում է, որ ի կատար ածենք այդ պայմանավորվածությունները, որոնք հաշվի կառնեն մեր երկրների հարաբերությունների շահերը»։

Հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրների մասով հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՀՀ-ՌԴ երկկողմ հարաբերություններում կա շատ հարուստ օրակարգ․ «Այդ հարցերը լուծելով՝ գնում ենք առաջ, և համոզված եմ, որ կգնանք առաջ։ Մի հարցը կլուծվի հնարավոր ամենալավ տարբերակով, մեկը՝ կոմպրոմիսային տարբերակով, բոլոր դեպքերում էլ պետք է լինեն բարեկամական, դաշնակցային կոմպրոմիսներ և փոխըմռնում»,- ասաց վարչապետը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը